
Հայաստանում մարդ կա, ով մեկ շաբաթում երեք հեռուստաընկերություն, 20 կայք է գնում և խոսում խոսքի ազատության սահմանափակումից. ՀՀ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում հակիրճ անդրադարձավ երկրում խոսքի ազատության սահմանափակման մասին հնչող կարծիքներին:
«Երբ մարդիկ բողոքում են խոսքի ազատության պակասից, պետք է նախ մտածեն, թե ինչ են ասում: Հայաստանում մարդ կա, ով մեկ շաբաթում երեք հեռուստաընկերություն և 20 կայք է գնում և ասում, որ խոսքի ազատությունը սահմանափակվում է: Դրանք բոլորը կառավարության դեմ հակաքարոզչություն են անում, և նման տեսակետը մի յուրօրինակ աբսուրդ է»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: