Անձի թիկնապահ աշխատել-չաշխատելու հարցը Արայիկ Հարությունյանի ձեռքում է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանում այսօր պահնորդական գործունեությամբ զբաղվելու լիցենզիա ստացած 54 կազմակերպություն կա, սակայն դրանց մի մասը գործունեություն չի ծավալում որեւէ մեկի հետ պայմանագիր չկնքելու հետեւանքով:

Ուշագրավն այն է, որ մինչեւ պահնորդական ընկերություններում աշխատանքի անցնելը տվյալ մարդիկ պետք է համապատասխան կրթություն ստանան. այդպես է նախատեսված 2012թ. ԱԺ ընդունած «Մասնավոր պահնորդական գործունեության մասին» ՀՀ օրենքով:

Ըստ այդմ սահմանված է թիկնապահի եւ պահնորդի մասնագիտական ուսուցման, վերապատրաստման եւ որակավորման բարձրացման կարգը, որը պետք է իրականացնեն համապատասխան կրթական գործունեության լիցենզիա ունեցող հաստատությունները:

«Ժողովուրդ» թերթը տեղեկացավ, որ եթե պահնորդական ընկերություններին գործունեության լիցենզիա տալիս է ՀՀ ոստիկանությունը, ապա այդ մարդկանց կրթություն տալու լիցենզիան էլ տրամադրում է Կրթության եւ գիտության նախարարությունը: Ասել է թե` այս կամ այն անձի թիկնապահ աշխատել-չաշխատելու հարցը հիմա կախված է նաեւ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանից»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս