
Առողջապահության նախարարի ցանկալի մարդը «կտրվել է քննությունից ու չի ընտրվել». «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ռուբեն Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրենի պաշտոնի շուրջ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի որոշումների արդյունքում լարված կրքերը դեռ չեն հանդարտվում: Երեկ պարզ դարձավ, որ արյունաբանական կենտրոնի տնօրենի պաշտոնի համար նոր մրցույթ է հայտարարվելու: Իսկ ահա երեկվա՝ սեպտեմբերի 19-ի կայացած մրցույթում հաղթող թեկնածու չի եղել:
Սակայն, ըստ թերթի տեղեկությունների՝ տնօրենի պաշտոնի համար առաջադրված թեկնածու Սամվել Դանիելյանը չի բավարարել մրցույթի պահանջները եւ «կտրվել է քննությունից»:
Հիշեցնենք, որ «Ժողովուրդ»թերթը գրել էր, որ Սամվել Դանիելյանը համարվում է Թորոսյանի՝ արյունաբանական կենտրոնի տնօրենի ցանկալի թեկնածուն: Ու հիմա, փաստորեն, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը որոշել է չհամաձայնել եւ նոր մրցույթ հայտարարել: Հավանաբար, նա փորձելու է Դանիելյանին կրկին այդ պաշտոնում «առաջ մղել»»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: