
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Հանրապետության տարածքում`
Սեպտեմբերի 21-ին, 22-ին՝ շրջանների զգալի մասում երեկոյան ժամերին, սեպտեմբերի 23-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Սեպտեմբերի24-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ:
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 22-ի ցերեկը կնվազի 2-3 աստիճանով, սեպտեմբերի 23-26-ն աստիճանաբար նույնքան կբարձրանա:
Երևան քաղաքում՝
Սեպտեմբերի 21-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է, 22-ի երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Սեպտեմբերի 23-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: