![](/banners/BeFunky-design.jpg)
Ինչու չեն բաշխվում Չինաստանի նվիրած շտապօգնության մեքենաները
![](https://168.am/wp-content/uploads/2018/09/13861130.jpg)
Հայաստանին Չինաստանի նվիրած շտապօգնության 200 մեքենաները մինչ օրս գտնվում են «Ապավենի» մաքսային տերմինալում և դեռ չեն մաքսազերծվել։ Դրանց առաջին խմբաքանակը Հայաստան էր հասել դեռ օգոստոսի 14-ին և լայն գովազդման առիթ դարձել։
168.am-ի տեղեկություններով՝ սեպտեմբերի սկզբներին եկել էին չինացի մասնագետները, անհրաժեշտ սարքավորումներով կոմպլեկտավորել մեքենաները։
Առողջապահության նախարարությունը պետք է կազմակերպեր հայ վարորդների և բուժանձնակազմի ուսուցանումը, չինացիները թրեյնինգներ անցկացնեին, բայց չի արվել։
ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Լիանա Եղիազարյան-Վարդանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իրականացվում են վերազինման աշխատանքները, սպասարկող կազմը վերապատրաստում կանցնի, և առաջիկա օրերին մեքենաները հանդիսավորությամբ կբաշխվեն։
«Մեքենաների մաքսազերծման խնդիր չկա»,- ասաց Լ.Եղիազարյան-Վարդանյանը։