
Չինաստանը 200 շտապօգնության մեքենա է նվիրել Հայաստանին

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության կողմից Հայաստանի Հանրապետության կառավարությանը նվիրաբերվել է 200 շտապօգնության մեքենա:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանիքաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյանը:
Նրա խոսքով՝ մեքենաների թվում են նաև շտապօգնության ռեանիմոբիլներ, շտապօգնության գծային մեքենաներ, որոնցից 49-ը այսօր ՀՀ առողջապահության նախարարության կողմից տրամադրվել է Երևանի քաղաքապետարանի ենթակայության «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ին:
«Արդյունքում՝ Երևան քաղաքը 35 բրիգադի փոխարեն կսպասարկեն շտապօգնության 42 բրիգադ: Շտապօգնության մեքենաները հագեցած են արդի պահանջներին համապատասխանող բժշկական սարքավորումներով և պարագաներով, ինչն էլ, իհարկե, կնպաստի մատուցվող բժշկական ծառայությունների որակի էլ ավելի բարձրացմանը:
Եղեք առողջ…»,-նշված է Բաբինյանի գրառման մեջ: