
Շուկայի մոտակայքում մեքենան բախվել է մատուռի արգելապատնեշին. տուժածը հիվանդանոցում է

Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 21:38-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի շուկայի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «ՎԱԶ-21012» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ա. Մ., 1982 թ. ծնված) բախվել է Աբովյան փողոցի թիվ 54 հասցեում գտնվող մատուռի արգելապատնեշին:
Փրկարարները վարորդին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է Մարտունու ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: