
Պարզվել է վտանգավոր սելֆիների զոհերի վիճակագրությունը․ Թուրքիայում ևս զոհեր կան

ԱՄՆ-ում կատարված մի հետազոտությամբ պարզվել է, որ 2011-2017թթ․ աշխարհում վտանգավոր վայերում սելֆի կատարելիս զոհվել է 259 մարդ։ Թուրքիայում այդ ժամանակահատվածում սելֆիի պատճառով զոհվել է 5 մարդ։
Այդ մահվան դեպքերի պատճառների թվում ամենից հաճախ հանդիպում են խեղդվելը, բարձրությունից ընկնելը և տրանսպորտային վթարները, ավելի հազվադեպ՝ կենդանիների հարձակման զոհ դառնալը, էլեկտրահարումը, հրդեհն ու զենքերը։
Հետազոտությունը կատարած ԱՄՆ-ի ազգային բժշկական գրադարանն առաջարկել է նմանատիպ վայրերը հռչակել «սելֆիի համար արգելված վայր»։ Առաջարկվող վայրերի թվում են հատկապես բարձր լեռնագագաթները, լճերը և բարձրահարկ շենքերը: