Արտակարգ դեպք Երևանում. 27-ամյա երիտասարդը Հանրապետության հրապարակում դանակահարել է Կոնգոյի Հանրապետության 40-ամյա քաղաքացուն. պատճառը «նեգր» արտահայտությունն է եղել
Երեկ՝ հոկտեմբերի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03։30-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ թիվ 07 խումբը ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն հայտնել է, որ «կրծքավանդակի ձախ կեսի թափանցող վնասվածք» ախտորոշմամբ իրենք Հանրապետության հրապարակից «Էրեբունի» բժշկական կենտրոն են տեղափոխել մի քաղաքացու։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկենլ ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ անչափահասների գործերով բաժանմունքի պետ Այվազյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև նույն բաժնի հետաքննչական բաժանմունքի հերթապահ խումբը՝ հետաքննիչ Նիկողոսյանի գլխավորությամբ։ Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Կոնգոյի Հանրապետության քաղաքացի՝Երևանի Արգիշտի փողոցում ժամանակավորապես բնակվող, 40-ամյա Բուենսի Տոնտոնին է։
Մինչ բժիշկները վիրավորին բուժօգնություն կցուցաբերեին, Կենտրոնականի ոստիկանները պարզել են, որ նույն օրը, ժամը 02;30-ի սահմաններում Հանրապետության հրապարակում Երևան քաղաքի 16-րդ թաղամաս՝ 27-ամյա Հարություն Դալլաքյանը Բ. Տոնտոնինիին «նեգր» է անվանել, ինչի հետևանքով առաջացել է վիճաբանություն, որի ժամանակ Հ. Դալլաքյանը իր մոտ եղած դանակով հարվածել է Բ. Տոնտոնինիին։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։