ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում կատարված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են 41-ամյա տղամարդու կողմից նախկին կնոջ նկատմամբ սպանության փորձ կատարելու հանգամանքները:
Կամոյի բնակիչները կատակում են՝ գյուղ մտնում են լամբադա պարելով: Երեք տասնյակից ավելի Կամոյի 4 կմ երկարությամբ ճանապարհահատվածում վերանորոգման որեւէ աշխատանք չի կատարվել:
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի հանրային կապերի պատասխանատուի պարտականությունները ստանձնել է Սաթենիկ Հովհաննիսյանը:
«Հարցնում եմ՝ Գյուղատնտեսության նախարարությունն ինչո՞ւ փակեցիք, հիմա ես եմ, ուզում եմ աշխատել չինացիների հետ, գնամ ո՞ւմ ասեմ՝ պարոն նախարար, ինձ թուղթ տուր, որ ես լավ գործընկեր եմ: Ասել եմ ու կասեմ՝ այս նախարարությունը մեկ տարի հետո կրկին բացելու են»
Երկու լեհ գիտնականներ են զոհվել Շպիցբերգեն արշիպելագում, որը գտվում է Հյուսիսային սառուցյալ օվկիանոսում:
Մայիսի 18-ին, ժամը 16.40-ին, ոստիկանության Շենգավիթի բաժին «Հարավ-կովկասյան երկաթգիծ» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել, որ մայիսի 17-ին ջերմաէլեկտրակայանից մինչև 8-րդ կիլոմետր ընկած հատվածում շոգեքարշի 11 վագոններից բաղկացած շարասյան 4 վագոնները դուրս են եկել հոսքագծից և կողաշրջվել:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Հայաստանում գործող 2 կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչներից մեկի՝ «Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ» ընկերության գլխավոր բաժնետեր ֆրանսիական Ամունդիի գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Բերնար դը Վիթին և նրա գլխավորած պատվիրակությանը:
Մայիսի 15-ին, ժամը 21.30-ի սահմաններում, Ճանապարհային ոստիկանության Կասկադի անշարժ հենակետին է մոտեցել Չինաստանի քաղաքացի և ասել, որ իր բջջային հեռախոսը մի մարդ հափշտակել և փախել է, այնուհետև փախչելիս բջջայինը գցել է:
ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը մայիսի 20-ին այցելել է Արարատի մարզի Դարբնիկ գյուղում գտնվող, Ապրիլյան պատերազմում մարտական գործողությունների ժամանակ զոհված Ժորա Եսայանի անվան միջնակարգ դպրոց:
Մինչ աշխատանքային հերթական խորհրդակցության օրակարգային հարցերին անցնելը Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը աշխատակազմին է ներկայացրել իրավական մասով քաղաքապետի նորանշանակ խորհրդական Կարեն Համբարձումյանին: Օգտվելով առիթից՝ քաղաքապետն անդրադարձ է կատարել երկրում դատական իշխանության բարեփոխումների խնդրին՝ քաղաքապետարանի աշխատանքի համատեքստում:
Աշխատանքային այցով Ղազախստանում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Ղազախստանի վարչապետ Ասկար Մամինի հետ:
Վաղ առավոտից Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի շենքի դիմաց հավաքվել են մի քանի տասնյակի հասնող գյումրեցի ակտիվիստներ, հասարակակական – քաղաքական գործիչներ:
Կյանքից հեռացել է Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության անդամ, Կինոնկարիչների գիլդիայի անդամ, վաստակաշատ կինոնկարիչ Վարդան Սեդրակյանը:
«Բաղրամյան» ուսումնական կենտրոնում անցկացվող ճամբարային հավաքներին մասնակցող 5-րդ զորամիավորման հրետանավորների ներգրավմամբ անցկացվել է դիվիզիոնի մարտական հրաձգությամբ ցուցադրական մարտավարական զորավարժություն:
Հայաստանի և Հունաստանի Հանրապետությունների զինված ուժերի երկկողմ փոխգործակցության շրջանակներում մայիսի 13-ից 17-ը Հունաստանի Հանրապետություն է այցելել ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական ծառայության պատվիրակությունը։
Հրամանատարներին զորավարժությունների կազմակերպման և անցկացման մեթոդաբանությունը, զորքերի մարտական գործողությունների վարման առավել նպատակահարմար եղանակներն ուսուցանելու, ինչպես նաև գումարտակի ներդաշնակումը կատարելագործելու նպատակով մայիսի 17-ին 4-րդ զորամիավորման ենթակա զորամասերից մեկի հրաձգային գումարտակի հետ անցկացվել է մարտական հրաձգությամբ ցուցադրական զորավարժություն։
ՀՅԴ ԳՄ անդամ Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսօր ոստիկանության բաժին եմ ներկայացրել շաբաթ օրը Ազատության հրապարակում մի խումբ անձանց կողմից ՀՅԴ Բյուրոյի նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի եւ նրա ընտանիքի ու թոռների դեմ վայրենի հարձակման բազմաթիվ տեսագրությունները, որոնք կցվելու են քննվող գործին։
Մայիսի 12-ին, ժամը 22.40-ին, Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղում «Կրայսլեր» մակնիշի ավտոմեքենան դուրս էր եկել երթևեկելի գոտուց և բախվել չգործող շինության պատին. 56-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:Մայիսի 19-ին, ժամը 03.30-ի սահմաններում, 1963 թ. ծնված Միսակ Խաչատրյանը հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում մահացել է:
Օդի ջերմաստիճանը մայիսի 20-21-ի ցերեկը կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա։
Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտորի ընտրության գործընթացը նոր զարգացումներ է ստանում: Ինստիտուտի ուսանողական խորհուրդը հայտարարություն է տարածել այն մասին, որ ուսանողության մեծամասնությունը ցանկանում է ունենալ թեկնածուի այլընտրանքային տարբերակ և լսել ԲՈւՀ-ի զարգացման այլ հայեցակարգեր ու ծրագրեր ևս:
Մայիսի 20-ին, ժամը 04.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Մեծամորի բաժին հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի շրջանի բազմաթիվ արտահայտված կապտուկներ, աջ արմնկահոդի և աջ ծնկահոդի շրջանների մակերեսային քերծվածքներ» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Արմավիրի մարզի Զարթոնք գյուղի մի բնակիչ, որը հայտարարել է, որ վնասվածքները ստացել է գյուղում ծեծի ենթարկվելու հետևանքով:
Վերջին շրջանում մայրաքաղաքի փողոցներում, հատկապես հանգստի գոտիներին հարակից տարածքներում հաճախ ենք հանդիպում մեքենաներից «քաղցր բամբակ» պատրաստողների ու վաճառողների: Մայրաքաղաքում բացօթյա ապօրինի առևտուրն արգելելու նպատակով Երևանի քաղաքապետարանի կողմից տարվող պայքարի ընթացքում քայլեր են ձեռնարկվում առևտրի այս տեսակը ևս կանոնակարգելու համար:
Մայիսի 18-ին, ժամը 09.40-ի սահմաններում, Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ճանապարհի 82-րդ կմ-ին «ՈւԱԶ-315195» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, կողաշրջվել և հայտնվել դաշտում. 84-ամյա ուղևորուհի Ջուլետա Սարգսյանը տեղում մահացել է, իսկ 80-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի հետ:
Մարշալ Ա. Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի կուրսանտները մարել են կայծակի հարվածից Չարբախում այրվող 15 համարի տրոլեյբուսի հրդեհն ու տարհանել ուղևորներին:
Մայիսի 19-ին, ժամը 19:30-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Մյասնիկյան-Դալարիկ ավտոճանապարհի 3-րդ կմ-ի հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Մայիսի 19-ին, ժամը 13:03-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան քաղաքի Ա. Սպենդարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում ռումբ է տեղադրված. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Մի խումբ քաղաքացիներ փակել են Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակած դատարանի մուտքը (ուղիղ)
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված ս.թ. մայիսի 21-ին ժամը 11։00-23։00-ն կդադարեցվի Սյունիքի մարզի՝ Քարահունջ գյուղի ջրամատակարարումը:
10:00-16:00 Աշոցքի տարածաշրջանի Կարմրավան գյուղը մասնակի, Անիի տարածաշրջանի Քարաբերդ գյուղի Գոմերի թաղամասը, Գյումրի քաղաքի Գարեգին Նժդեհի «Գյումրի» հյուրանոցի մերձակա տարածքը։