
Ծօօօօ, դատավորներ, փը՛խկ. բողոքի ակցիա ՇՄ ընդհանուր իրավասության դատարանի դիմաց

Tsayg.am. Վաղ առավոտից Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի շենքի դիմաց հավաքվել են մի քանի տասնյակի հասնող գյումրեցի ակտիվիստներ, հասարակակական – քաղաքական գործիչներ: Պատճառը նախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան ուղիղ եթերով արված կոչն էր, որ ժամը 8:30-ին փակվեն հանրապետության բոլոր դատարանների մուտքերը:
Մինչ քաղաքացիները կհավաքվեին, նրանցից ավելի շուտ դատավորներն արդեն եկել էին, մտել մասնաշենք ու ներսից կողպել մուտքի դուռը: Նշենք, որ քաղաքացիներին էին միացել նաեւ ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավորներ Նազելի Բաղդասարյանն ու Կարեն Սարուխանյանը: Ակցիայի մասնակիցները նշում են, որ հավաքը խաղաղ բնույթի է , եւ իրենց նպատակն է դատական համակարգում արդարադատության վերականգնումը: Ակցիայի մասնակիցները շարունակել են հավաքված մնալ դատարանի շենքի դիմաց՝ սպասելով վարչապետի հրահանգներին: