
84-ամյա ուղևորուհին մահացել է, իսկ 80-ամյա վարորդը՝ տեղափոխվել հիվանդանոց

Մայիսի 18-ին, ժամը 09.40-ի սահմաններում, Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ճանապարհի 82-րդ կմ-ին «ՈւԱԶ-315195» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, կողաշրջվել և հայտնվել դաշտում. 84-ամյա ուղևորուհի Ջուլետա Սարգսյանը տեղում մահացել է, իսկ 80-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։