
Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ և «Արամ Խաչատրյան» համերգասրահի մասնաշենքից տարհանվել են հանդիսատեսները և աշխատակիցները

Մայիսի 19-ին, ժամը 13:03-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան քաղաքի Ա. Սպենդարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում ռումբ է տեղադրված. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը, կինոլոգիական խումբը, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը, հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական ջոկատը:
Փրկարարները և ոստիկանության աշխատակիցները Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ և «Արամ Խաչատրյան» համերգասրահի մասնաշենքից տարհանել են հանդիսատեսներին (1000) և աշխատակիցներին (50):
Հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը աշխատակիցներին և հանդիսատեսներին ցուցաբերել է համապատասխան հոգեբանական աջակցություն:
Ոստիկանության կինոլոգիական խումբը շենքում իրականացրել է տեղազննում. ռումբ կամ այլ վտանգավոր սարքեր չեն հայտնաբերվել: