Բաժիններ՝

Կողոպուտի փորձ Կասկադում

Մայիսի 15-ին, ժամը 21.30-ի սահմաններում, Ճանապարհային ոստիկանության Կասկադի անշարժ հենակետին է մոտեցել Չինաստանի քաղաքացի և ասել, որ իր բջջային հեռախոսը մի մարդ հափշտակել և փախել է, այնուհետև փախչելիս բջջայինը գցել է:

ՉԺՀ 36-ամյա քաղաքացին ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 20.00-ին, անհայտ անձը «Կասկադ» համալիրում աստիճանների վրայից բացահայտ հափշտակել է իր «Այֆոն 6» տեսակի բջջային հեռախոսը, դիմել փախուստի, սակայն գցելով բջջային հեռախոսը՝ դիմել է փախուստի:

Մայիսի 16-ին ՀՀ քրեական օրենսգրքի 34-176 հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:

Մայիսի 18-ին, ժամը 10.00-ին, ոստիկանության Կենտրոնական և Արաբկիրի բաժինների ծառայողները Սունդուկյան փողոցի շենքերից մեկից, կողոպուտի փորձ կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1983 թ. ծնված Հմայակ Փ.-ին, որը տվել է խոստովանական բացատրություն:
Կատարվում է քննություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս