Բաժիններ՝

Երկու լեհ գիտնականներ են զոհվել Շպիցբերգենում

Երկու լեհ գիտնականներ են զոհվել Շպիցբերգեն արշիպելագում, որը գտվում է Հյուսիսային սառուցյալ օվկիանոսում: Այդ մասին հաղորդվում է արշիպելագի նահանգապետի կայքում:

Նշված է, որ հետազոտողներն աշխատում էին Հոռնսունի գիտական կայանում, որտեղից հեռացել էին մայիսի 17-ին: Նրանք ծրագրում էին վերադառնալ երկու օրից: Բայց քանի որ վերադարձն ուշանում էր, որոնումների է ուղարկվել ուղղաթիռ՝ ոստիկանով եւ բժշկով:

Մի քանի ժամ անց գիտնականներին գտել են Կամկրոնա լեռան ստորոտին, նրանք ընկել են մի քանի հարյուր մետր բարձրությունից, ասված է հաղորդագրության մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031