 
                        Վթարի ենթարկված տղամարդը մահացել է
 
                                    Մայիսի 12-ին, ժամը 22.40-ին, Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղում «Կրայսլեր» մակնիշի ավտոմեքենան դուրս էր եկել երթևեկելի գոտուց և բախվել չգործող շինության պատին. 56-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
Մայիսի 19-ին, ժամը 03.30-ի սահմաններում, 1963 թ. ծնված Միսակ Խաչատրյանը հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում մահացել է:
Կատարվում է քննություն։
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        