Քառահարկ հսկայական կառույցում ժամանակին ասեղ գցելու տեղ անգամ չի եղել:
Անցյալ տարվա հուլիսից ի վեր Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում (ԿԴՀ) էբոլա հեմոռագիկ տենդի վիրուսի պատճառով մահացել է ավելի քան 1200 մարդ: Այդ մասին հայտնել է երկրի առողջապահության նախարարությունը:
Դավիթ Բաբայանն ուղիղ եթերում է:
Մի քանի օրից Հայաստանը կդառնա համաշխարհային վերլուծական մտքի կենտրոն՝ պատմության մեջ առաջին անգամ հյուրընկալելով «Մտքերի գագաթնաժողով» անունը ստացած միջոցառումը:
Ավելի քան 900 սիրիացի փախստական վերջին օրվա ընթացքում վերադարձել է Սիրիա օտար երկրներից:
Ազատության հրապարակում մեկնարկել է մի խումբ ակտիվիստների կազմակերպած հանրահավաքը՝ հանուն Հայաստանի անկախ դատական համակարգի:
Ոստիկանները Վանաձորում շարաշահումներ են բացահայտել․ համայնքին պատճառվել է մոտ 16․900․000 դրամի վնաս:
Մայիսի 25-ին, ժամը 13:56-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Անուշավան գյուղում՝ 31-րդ փողոցի տներից մեկի տանիքում, հրդեհ է բռնկվել:
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը Հայաստանի ազգային արխիվի հարցով 2018 թվականի հունիսին դիմել էր ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին և իր քայլը հիմնավորել էր նրանով, որ բողոքներ է ստացել Ազգային արխիվում չարաշահումների վերաբերյալ ու այն մասին, որ տնօրենը ոմանց չի թույլատրում օգտվել արխիվներից:
Մայիսի 24-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ներկայացուցիչներին և ԿԽՄԿ զինված ուժերի գծով պատվիրակ Քրիստոֆ Դեշարին:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում 18-20 մ/վ:
Մայիսի 24-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց։
Մայիսի 24-ին, ժամը 19.40-ին, ոստիկանության Արաբկիրի բաժին ներկայացած կինը հայտնել է, որ ժամը 17.10-ից 17.40-ն ընկած ժամանակահատվածում, երթուղային ավտոբուսի սրահում պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է 32.000 դրամ, 23 ԱՄՆ դոլար, զեղչային և կուտակային քարտեր:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում ընդհանուր բուժզննում է անցել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:
«Հենց երկքաղաքացիությունը չի թույլատրվում՝ երկրորդ քաղաքացիություն ունենալ նախարարին։ Նույնը նախագահի պարագայում է, երբ նախագահին նշանակեցին, Արմեն Սարգսյանը տվեց, չէ՞, իր անգլիական անձնագիրը, նույն օրը: Քաղաքացիական ծառայողն այս շրջանակում իրավունք չունի ունենալ երկքաղաքացիություն։ Դա Սահմանադրություն է, դա օրենք է»։
Մայիսի 25-ին, ժամը 11:23-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ Ռուբինյանցի 15/5 հասցեում գտնվող «Տաշիր Պիցցա» արագ սննդի կետում, հրդեհ է բռնկվել:
Մայիսի 24-ին, ժամը 11.05-ին, ոստիկանության Հրազդանի բաժնում փոստային բաժանմունքից կատարված գողության մասին հաղորում է ստացվել:
Մայիսի 24-ին, «Վերջին զանգի» առթիվ, աշակերտների տոնը անվտանգ ու առանց պատահարների անցկացնելու նպատակով հանրապետության բոլոր քաղաքներում ու ավտոճանապարհներին ճանապարհային ոստիկանությունը ծառայությունն իրականացրել է շուրջօրյա ուժեղացված ռեժիմով։
Ադրբեջանն անդառնալիորեն բաց թողեց հնարավորությունը Եվրոպայի լիգայի եզրափակչի միջոցով կյանքի կոչելու սպորտը քաղաքականությունից տարանջատելու իր հանձնառությունը:
Թեհրանի Սուրբ Սարգիս եկեղեցում մայիսի 24-ին Իրանի հոգևոր առաջնորդ Իմամ Հոմեյնիի մահվան օրվա առնչությամբ Հայոց թեմի կողմից հատուկ հիշատակի արարողություն է անցկացվել:
Մայիսի 25-ին, ժամը 11:23-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ «Երևան Սիթի» սուպերմարկետում գտնվող «Տաշիր Պիցցա» արագ սննդի կենտրոնում, հրդեհ է բռնկվել:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր Աբդալլահ Երկրորդին՝ երկրի Անկախության օրվա առթիվ:
Դատական համակարգից մեզ հասած տեղեկություների համաձայն` առաջիկայում դատավորների ժողով է հրավիրվելու, որտեղ չի բացառվում, որ դատավորները անվստահություն հայտնեն ԲԴԽ բոլոր անդամներին:
Աղետների ռիսկերը ճանաչելու և ճիշտ արձագանքելու ուսուցողական բեմադրության սկզբում երեխաներին ներկայացվեցին բնական աղետները, ապա դրանց դիմակայելու և հետևանքներից պաշտպանվելու միջոցները:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ շինարարական աշխատանքների պատճառով սահմանափակումներ կան Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհով երթեւեկության համար։
Մայիսի 25-ին աշխարհի շատ երկրներում նշվում է Անհայտ կորած երեխաների միջազգային օրը:
Մայիսի 24-ին, ժամը 21:56-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Բարաբաթում թաղամասի թիվ 35 տանը հարակից տարածքում այրվում է փայտյա էլեկտրական սյուն:
Մայիսի 24-ին, ժամը 15:57-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ ուժեղ քամու հետևանքով Շիրակի մարզի Զույգաղբյուր գյուղում վնասվել է խանութի տանիք:
Մայիսի 24-25-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարածքում նկատված օձերի վերաբերյալ:
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում ավարտվել է բնակարանային գողության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: