Մեկ օրվա ընթացքում Հորդանանից և Լիբանանից Սիրիա է վերադարձել ավելի քան 900 փախստական
Ավելի քան 900 սիրիացի փախստական վերջին օրվա ընթացքում վերադարձել է Սիրիա օտար երկրներից:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, ընդհանուր առմամբ 937 փախստականը վերադարձել է Լիբանանից (359 մարդ՝ 108 կին և 183 երեխա) և Հորդանանից (578 մարդ՝ 173 կին և 295 երեխա):
Սիրիայի ներսում մշտական բնակության վայր է վերադարձել 8 սիրիացի:
Փախստականների ընդունման կենտրոնի տվյալներով՝ Սիրիայի ԶՈւ ինժեներական ստորաբաժանումները ականազերծել են 2.6 հա տարածք: Բացի դրանից, մասնագետները ոչնչացրել են 41 պայթյունավտանգ առարկա:
Զինված կոնֆլիկտը Սիրիայում շարունակվում է դեռ 2011 թվականից: