Երթուղային ավտոբուսում գողացել էին կնոջ դրամապանակը
Մայիսի 24-ին, ժամը 19.40-ին, ոստիկանության Արաբկիրի բաժին ներկայացած կինը հայտնել է, որ ժամը 17.10-ից 17.40-ն ընկած ժամանակահատվածում, երթուղային ավտոբուսի սրահում պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է 32.000 դրամ, 23 ԱՄՆ դոլար, զեղչային և կուտակային քարտեր:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՔՀԲ 6-րդ բաժանմունքի ծառայողներն իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, նույն օրը, ժամը 21.00-ին, գողությունը կատարելու կասկածանքով բաժին բերման են ենթարկել 21-ամյա Խաչիկ Ս․-ին։ Բաժնում նա տվել է խոստովանական բացատրություն։
Գողոնը մասամբ առգրավվել է:
Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր: