ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 14.11.2018թ. «Արզնու Տոհմային ԹՏԽ» ԲԲԸ-ի վերաբերյալ հաղորդագրության առնչությամբ «Արզնու Տոհմային ԹՏԽ» ԲԲԸ-ն ցանկանում է նշել, որ չի ընդունում հանձնաժողովի կողմից կայացված որոշումը և այն բողոքարկելու է օրենքով սահմանված կարգով՝ որոշումը ստանալուց հետո:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ նոյեմբերի 15-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ:
«Փաստ» թերթը գրում է. «Անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավարի տեղակալ Ռուզաննա Մակարյանը հայտարարագրել է բնակարան: Հայտարարագրել է նաեւ «MITSUBISHI PAJERO IO 2.0» մակնիշի ավտոմեքենա: Այս մասին տեղեկանում ենք Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքում հրապարակված նրա՝ 2018թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագրից:
Կյանքի 74 տարում մահացել է գրականագետ, մատենագետ, հրատարակիչ Ալբերտ Վահագնի Իսոյանը։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 15-ին` ժամը 08:30-ի դրությամբ, ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Երթևեկության կազմակերպման բարելավման նպատակով 2018թ. նոյեմբերի 15-ից Երևան քաղաքի Սասունցի Դավիթի և Բելինսկու փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Ռուսաստանի Հարավային ռազմական օկրուգի ռազմաբազայի զինամթերքը, ռազմական տեխնիկան և մարտավարական ավիացիան բերվել է ձմեռային շահագործման ռեժիմի:
Ռուսաստանի Հարավային ռազմական օկրուգի Հայաստանում տեղակայված ռազմաբազայում սկսվել են հրդեհամարտավարական զորավարժությունները:
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է ապօրինի կերպով փամփուշտներ ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու, առանց իրացնելու նպատակի զգալի չափերով թմրամիջոցներ ապօրինի պատրաստելու, վերամշակելու, ձեռք բերելու, պահելու, գողության և գողության օժանդակության դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։
Նոյեմբերի 2-ին մեկնարկել և 5-ին ավարտվել էր ՀՀ կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ 1734-Ն որոշմամբ հաստատված պետական ոլորտի ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի չորրորդ փուլի շրջանակներում Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Ադոնց փողոցի N 4 և 4/3 հասցեներում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրների բնակարանների վիճակահանությունը:
168.am-ի հետ զրույցում տնտեսագետ Թադևոս Ավետիսյանն անդրադառնալով պետական կենսաթոշակների հետ կապված Մանե Թանդիլյանի նոր առաջարկին, նկատեց, որ կողմ է սոցիալական ցանկացած վճարի չափի բարձրացմանը՝ նպաստների, կենսաթոշակների, քանի որ պետության կողմից տրվող պետական վճարները շատ ցածր են և չեն ծառայում իրենց նպատակին։
ՀՀ գլխավոր դատախազությունը կարճել է ՀՀ-ում խոշոր չափով հարկերի վճարումից խուսափելու փաստով ԱՄՆ քաղաքացի, թուրք հակահայ լոբբիստ Քևին Օքսուզի դեմ հարուցված քրեական գործի վարույթը` հանցակազմի բացակայության հիմքով:
Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս. թ. նոյեմբերի 15-ին ժամը 10:00-22։00 կդադարեցվի Կոտայքի մարզի Աբովյան եւ Չարենցավան քաղաքների, Հրազդան քաղաքի Աղբյուրակ թաղամասի, Արզնի, Նոր Գյուղ, Կոտայք, Թեղենիք, Զորավան, Քաղսի, Սոլակ, Բջնի, Ալափարս, Քարաշամբ գյուղերի, Քարաշամբի ամառանոցների ջրամատակարարումը:
Ճանապարհային ոստիկանությունը զգուշացնում է, որ Հայաստանի Հանրապետության տարածքում եղանակային փոփոխություններով պայմանավորված` որոշ ճանապարհահատվածներում առկա են տեղումներ ձյան տեսքով: Ուստի խորհուրդ է տրվում բոլոր վարորդներին մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, լինել առավել ուշադիր՝ խստագույնս պահպանելով ճանապարհային երթևեկության կանոնները:
Ոստիկանությունը խնդրում է ճանաչողներին ահազանգել 1-02
44-ամյա Արմեն Մարգարյանը որոնվում է որպես անհետ կորած
2018 թվականի նոյեմբերի 6-ից ուժի մեջ մտած «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի շրջանակներում նոյեմբերի 14-ին՝ ժամը 18:00-ի դրությամբ, ազատ է արձակվել 475 դատապարտյալ:
ՀՀ զինվորական դատախազությունն ամփոփել է 2018թ. 3-րդ եռամսյակի ընթացքում պետական շահերի պաշտպանության ոլորտում իրականացված աշխատանքների արդյունքները։
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Վարդան Գրիգորյանը նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
Վթարի ենթարկված բալետի պարող Վահագն Մարգարյանը գտնվում է թիվ 1 համալսարանական հիվանդանոցում:
Հայաստանի և Դանիայի Թագավորության միջև վիզաների տրամադրման գործընթացը կդյուրացվի:
«Որ պահին որ չլսեք տաքսի ծառայությունների անունը, այդ պահից 100 դրամի մասին մոռացեք: Մեկ կիլոմետրը կլինի 150-200 դրամ, մինիմալ վճարն էլ՝ 1000 դրամից ոչ պակաս: Սա միակ բանն է, որը թույլ կտա բարձրացնել քաղաքային տրանսպորտի գինը: Մինչև հիմա դրա գինը որ չի բարձրացել՝ սանձող հանգամանքը եղել են տաքսի ծառայությունները, ոչ թե ժամանակին արվող ցույցերը»:
ԱԺ պատգամավորներ Սամվել Ֆարմանյանը և Միհրան Հակոբյանը նոր օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկում են օրենքով արգելել բուքմեյքերական ընկերությունների, տոտալիզատորների, ինտերնետային վիճակախաղերի գործունեությունը:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Ավագ Գաբրիելյանին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր նշանակելու մասին:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների արդյունքում, հաշված ժամերի ընթացքում, բացահայտվել է Ավանում դեղատան աշխատակցի նկատմամբ կատարված ավազակային հարձակումը:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի երեխաների պաշտպանության բաժինը սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին Երևանի 6 հատուկ դպրոցներում իրականացրած չհայտարարված այցերի ընթացքում արձանագրել է խնդիրներ։
2019 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ անհատ տաքսու վարորդները՝ մոտ 50.000 մարդ, կազատվեն արտոնագրային վճարից:
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և հանդիպել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ:
Հայաստանի և Վրաստանի մաքսային ծառայությունները շուտով կներդնեն տվյալների էլեկտրոնային փոխանակման համակարգ, որը կարագացնի սահմանին բեռների ստուգման գործընթացը։