Բաժիններ՝

Գողություն Աբովյան փողոցի սրճարաններից մեկում. տեսանյութում պատկերված տղամարդուն ճանաչողներին խնդրում ենք հայտնել քննչական կոմիտե

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։

Նախնական տվյալներով՝ 2018թ. սեպտեմբերի 11-ին ժամը 13:15-ին, քաղաքացին հաղորդում է տվել այն մասին, որ նույն օրը ժամը 10:10-ի սահմաններում անհայտ անձը Երևան քաղաքի Աբովյան 16/8 հասցեում գործող սրճարաններից մեկում քաղաքացու պայուսակի միջից գաղտնի հափշտակել է 50.000 ՀՀ դրամ արժողությամբ դրամապանակ, որի մեջ եղել է բանկային քարտ՝ 120.000 ՀՀ դրամ գումարով:

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնում 2018 թ. սեպտեմբերի 21-ին ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասով (գողությունը) հարուցվել է քրեական գործ և ուղարկվել ՀՀ քննչական կոմիտեի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին:

Նախաքննության ընթացքում ստացվել է դեպքի վայրի տեսախցիկների տեսագրությունը, որը ֆիքսել է առերևույթ հափշտակություն կատարած անձին:

Քննություն է տարվում՝ դեպքի բոլոր հանգամանքները բազմակողմանի, օբյեկտիվ հետազոտելու ուղղությամբ, և միջոցներ են ձեռնարկվում՝ տեսապատկերված անձին հայտնաբերելու ուղղությամբ։

Ովքեր ճանաչում են տեսապատկերված անձին, կամ որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, խնդրում ենք հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս