
Մահացել է Ալբերտ Իսոյանը

Կյանքի 74 տարում մահացել է գրականագետ, մատենագետ, հրատարակիչ Ալբերտ Վահագնի Իսոյանը։
Հոգեհանգիստը տեղի կունենա այսօր՝ նոյեմբերի 15-ին, ժամը 18։00-ին, հուղարկավորությունը՝ նոյեմբերի 16-ին ժամը 12։30-ին, Սուրբ Հովհաննես եկեղեցում։
Հայաստանի ժուռնալիստների միությունը խորապես ցավակցում է Ալբերտ Իսոյանի ընտանիքին, բոլոր հարազատներին։