Բաժիններ՝

Ռուսական ռազմաբազայում հրդեհամարտավարական զորավարժություններ են սկսվել

Ռուսաստանի Հարավային ռազմական օկրուգի Հայաստանում տեղակայված ռազմաբազայում սկսվել են հրդեհամարտավարական զորավարժությունները: Այս մասին հայտնում է Ռուսաստանի Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը:

«Զորավարժություններն անցկացվում են Գյումրիի ու Երևանի ռազմական կայազորներում` համալիրի կանոնավոր և ոչ կանոնավոր հրդեհային խմբերի զինծառայողներով: Հրդեհամարտավարական զորավարժություններում Անդրկովկասում ներգրավված են ավելի քան 100 զինծառայող և շուրջ 20 միավոր մարտական ու հատուկ տեխնիկա, այդ թվում` ժամանակակից, արդիականացված հրդեհաշիջման մեքենաներ»,- գրված է հաղորդագրությունում:

Զորավարժությունները կտևեն 3 օր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930