Բաքու-Մոսկվա չվերթ իրականացնող ինքնաթիռը հազիվ է կարողացել խուսափել այլ ինքնաթիռի հետ բախումից:
Նոյեմբերի 17-ին մի շարք կենդանասերներ բողոքի ակցիա կիրականացնեն Երևանի կենդանաբանական այգու մոտ։ «Կենդանաբանական այգին առանց Ռուբեն Խաչատրյանի» ակցիայի մասնակիցները պահանջում են այգու տնօրենի հրաժարականը՝ պնդելով, որ վերջինս թույլ է տվել զանազան ապօրինություններ և մեղավոր է կենդանիների սպանդ կազմակերպելու մեջ։
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ նոյեմբերի 16-ին՝ ժամը 18:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ձնահոսքի վտանգի պատճառով փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։
Անշարժ գույքի կադաստրի Երևանի գրասենյակները ( Կենտրոն, Արաբկիր, Շենգավիթ) վաղվանից կաշխատեն առանց հանգստյան օրերի, այսինքն, այցելուներին կսպասարկեն նաև շաբաթ և կիրակի։ Շաբաթ օրը՝ ժամը 9։00-ից մինչև 18։00-ն, կիրակի՝ ժամը 9։00-ից մինչև 13։00-ն, և ինչպես մյուս բոլոր օրերին՝ առանց ընդմիջման։
ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու մի շարք դեպքեր: Երկու անձ կալանավորվել է:
Հայաստանի Հանրապետությում 2018 թվականի հունվարից մինչև օգոստոս ընկած ժամանակահատվածում ընդհանուր հաշվով եղել է 14 հազար 205 հանցագործություն, իսկ նախորդ տարի այդ թիվը 12 հազար 484 էր։
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը Ադրբեջանում գերեվարված Կարեն Ղազարյանի հարցով դիմել է Եվրոպայի խորհրդի և ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնակատարներին:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 16-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, Ապարանի, Արագածի, Աշոցքի, Ախուրյանի և Անիի տարածաշրջանների ավտոճանապարհներին անձրև է տեղում:
Նոյեմբերի 16-ի ցերեկը, 17-ի գիշերը շրջանների զգալի մասում, նոյեմբերի 17-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ թաց ձյան տեսքով:
Ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը 3 տարով հետաձգելու արտոնությունից օգտվելու համար ընթացիկ տարվա 9 ամիսներին ՀՀ կառավարության կողմից հավանության է արժանացել 13 ներդրումային ծրագիր:
Այսօր ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանի հետ հետևել են ՀՀ ԶՈւ ԲԿ-ներից մեկում անցկացվող մարտավարական հարձակողական զորավարժություններին։
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Ախուրյանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ ՌԴ Մոսկվա քաղաքում գտնվող օպերատիվ խմբին ինքնակամ ներկայացել և նոյեմբերի 15-ին, ժամը 20.30-ին, ՀՀ է տեղափոխվել 1993 թ. ծնված Խաչատուր Ե.-ն։
Նոյեմբերի 15-ին, ժամը 18.35-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել մի քաղաքացի և հայտնել է, որ իր ծանոթ, 1955 թ. ծնված Սամվել Շ.-ն Օրբելի փողոցում վիճաբանում է գրպանահատների հետ:
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը Ադրբեջանի կողմից ՀՀ սահմանամերձ գյուղերի գնդակոծությունների վերաբերյալ զեկույց է կազմել:
Խոսելով դատաիրավական համակարգում առկա արատավոր երևույթների բացասական ազդեցության մասին՝ պետք է հստակ շեշտադրել և իր կարևորությամբ առանձնացնել Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայով, ՀՀ Սահմանադրությամբ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով, ինչպես նաև այլ միջազգային իրավական ակտերով երաշխավորված անմեղության կանխավարկածի պարբերաբար ոտնահարման հանգամանքը:
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը միջնորդություն է ներկայացրել ՀՀ նախագահին՝ Սիմոն Մարտիրոսյանին «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով, իսկ Գոռ Մինասյանին Երախտագիտության մեդալով պարգևատրելու համար։
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում «Օրինաց Երկիր» կուսակցության կողմից առաջադրված ավագանու թեկնածու Լ. Մ.-ն խոչընդոտել է տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների լիազորությունների իրականացմանը, ինչպես նաև նրանց` որպես քաղաքացու, ընտրական իրավունքի ազատ իրականացմանը:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության տնտեսական և պաշտոնեական հանցագործությունների դեմ պայքարի բաժինը:
Եղանակային անբարենպաստ պայմաններից ելնելով, Վերին Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար։
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ նախօրեին արտակարգ դեպք է գրանցվել Էջմիածնի գյուղերից մեկում. ծնողների հետ միասին բռնության թիրախ է դարձել 8 ամսական փոքրիկը։
Պատահար Եղվարդի խճուղում. «Ֆոլքսվագեն Գոլֆ»-ի 56-ամյա վարորդը տեղում մահացել է։
2018թ. դեկտեմբերի 9-ին կայանալիք ՀՀ Ազգային Ժողովի արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում հնարավոր ընտրական իրավախախտումների վերաբերյալ հրապարակումները, քաղաքացիների հաղորդումները և ահազանգերը գրանցելու և հաշվառելու, հաղորդումների քննարկման և դրանց հիման վրա նախապատրաստվող նյութերի ու հարուցված քրեական գործերի նախաքննության նկատմամբ դատախազական հսկողության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով ՀՀ գլխավոր դատախազի հրամանով դատախազության համակարգում ստեղծվել է աշխատանքային խումբ:
Բնակարանային գողություն կատարելու կասկածանքով անչափահաս է բերման ենթարկվել ոստիկանություն։
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 30-ամյա տղամարդուն: Վերջինս կալանավորվել է:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզները գրպանահատի են բերման ենթարկել:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ նոյեմբերի 16-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վերջին տարիներին տարբեր բուժհաստատություններում ֆինանսական հոսքերի աճ է նկատվում, սակայն ոչ բոլորն են ավելացրել իրենց հարկային վճարումները: ՀՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ գտնվող որոշ բուժհիմնարկներ, որ նախորդ տարվա երրորդ եռամսյակում համարվել են խոշոր հարկատու, բայց այս տարի տեղ չեն գտել այդ ցանկում:
«Փաստ» թերթը գրում է. «Արտակարգ իրավիճակների փոխնախարար Արկադի Բալյանը հայտարարագրել է բնակարան, դրամական միջոցներ եւ պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ առկա եկամտի չափը: