Բաժիններ՝

Վթարի ենթարկված բալետի պարող Վահագն Մարգարյանի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր

Վթարի ենթարկված բալետի պարող Վահագն Մարգարյանը գտնվում է թիվ 1 համալսարանական հիվանդանոցում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը:

«Երեկ երեկոյան, հարազատների նախաձեռնությամբ տուժողը «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնից տեղափոխվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր։

Ներկա պահին տուժողի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Բժիշկների գնահատմամբ, հիվանդի մոտ, վերջին ժամերի ընթացքում նկատվում է դրական դինամիկա:

Հիշեցնենք, որ վթարը տեղի է ունեցել նոյեմբերի 6–ին ժամը Երևան-Աշտարակ ճանապարհին։

Վահագն Մարգարյանը Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում տեղ է ունեցած Բալթյան 4-րդ միջազգային բալետային մրցույթում գլխավոր մրցանակի է արժանացել։ Նա նաև Հայաստանը ներկայացրել է «Պատանի պարողների Եվրատեսիլ» մրցույթում»,- գրել է նա:

Վթարի ենթարկված բալետի պարող Վահագն Մարգարյանը ներկա պահին գտնվում է թիվ 1 համալսարանական հիվանդանոցում:Երեկ երեկոյան,…

Gepostet von Shushan Danielyan am Mittwoch, 14. November 2018

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս