ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 30-ամյա տղամարդուն: Վերջինս կալանավորվել է:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզները գրպանահատի են բերման ենթարկել:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ նոյեմբերի 16-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վերջին տարիներին տարբեր բուժհաստատություններում ֆինանսական հոսքերի աճ է նկատվում, սակայն ոչ բոլորն են ավելացրել իրենց հարկային վճարումները: ՀՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ գտնվող որոշ բուժհիմնարկներ, որ նախորդ տարվա երրորդ եռամսյակում համարվել են խոշոր հարկատու, բայց այս տարի տեղ չեն գտել այդ ցանկում:
«Փաստ» թերթը գրում է. «Արտակարգ իրավիճակների փոխնախարար Արկադի Բալյանը հայտարարագրել է բնակարան, դրամական միջոցներ եւ պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ առկա եկամտի չափը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 16-ին ժամը 00:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նոյեմբերի 8-ին Բարձրագույն դատական խորհրդի նիստում ԲԴԽ անդամ է ընտրվել դատավոր Նախշուն Տավարացյանը: Այդ ընտրությունները բավական թեժ են ընթացել, հաջորդել են «հետընտրական կրքեր», որոնց արդյունքում էլ Տավարացյանը հրաժարական է ներկայացրել:
Արարատի բնակիչ Հաջոյանը մեղադրվում է կնոջ նկատմամբ պարբերաբար բռնություն գործադրելու մեջ։ Տղամարդը, տանը տարբեր կենցաղային հարցերի շուրջ վիճելով կնոջ հետ, ծեծել է նրան՝ բռունցքներով հարվածելով կնոջ մարմնի տարբեր մասերին։
ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանն իր գրասենյակում հյուրընկալել է Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանին։
Նոյեմբերի 15-ին՝ ժամը 16:44-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Եղվարդի խճուղում՝ «Արմենիա» հեռուստաընկերության մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է ճամփեզրի եզրաքարին և շրջվել, կա տուժած:
Երթևեկության կազմակերպման բարելավման նպատակով 2018թ. նոյեմբերի 16-ից Երևան քաղաքի Դավիթ Բեկի և Հունան Ավետիսյանի փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Կարևորելով ռազմաբժշկական ծառայության բնագավառում գիտական, հետազոտական ու կրթագիտական ենթակառուցվածքների զարգացման անհրաժեշտությունը և ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական ծառայության համալրումը մասնագիտական և գործնական բարձր պատրաստվածությամբ մասնագետներով՝ նոյեմբերի 15-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը և Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը ստորագրել են համագործակցության մասին հուշագիր:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 16-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի հետեւյալ տարածքների ջրամատակարարումը.
Գյումրու գիշերօթիկ հաստատության բակում հայտնաբերված Վահանն ու Վահեն այս պահին դեռ Գյումրիում են:
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այցելել է «Մեգերյան կարպետ» ընկերություն:
Իրանահայ Արբի Բաղդասարյանն իր կնոջ և երեխաների հետ Հայաստան է տեղափոխվել ընթացիկ տարվա ամռանը:
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի մարդկային անվտանգության վարչության ղեկավար Մեհրնազ Մուստավաֆիին:
Այսօր ԵՊԲՀ «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում հերթական անգամ ուրախ տրամադրություն էր թևածում:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու հրավիրեց երկու միջազգային կազմակերպության:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր Վճռական դատարանում նիստի ժամանակ ներկայացրել է իր փաստարկները:
Ազգային ժողովի դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ ընտրութուններում 2010 ընտրական տեղամասերից 1500-ից կապահովվի ուղիղ հեռարձակում:
ՀՀ վճռաբեկ դատարանում ավարտվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների և ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի վճռաբեկ բողոքների դռնփակ նիստի քննությունը՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը վերացնելու՝ ՀՀ վերաքննիչ դատարանի որոշման դեմ։
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է Ստեփանավան քաղաքում կատարված մի շարք բնակարանային գողությունների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։
Կառավարությունը Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշենի թիվ 1 միջնակարգ դպրոցի շենքի տանիքի վերանորոգման համար հատկացրեց 10 մլն դրամ:
ՀՀ վճռաբեկ դատարանը քիչ առաջ հրապարակեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների և ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի վճռաբեկ բողոքների վերաբերյալ որոշումը:
Եղանակային անբարենպաստ պայմաններից ելնելով, կցորդիչով և կիսակցորդիչով բեռնատար ավտոմեքենաների համար շարունակվում է փակ մնալ Վերին Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը։
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում ստացվել և վարույթ է ընդունվել ՌԴ քաղաքացու դիմումի հիման վրա ՀՀ Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում հարուցված քրեական գործը:
«Հայկական ժամանակ»-ի լրագրողը հայտնում է, որ քիչ առաջ կալանավորվել է Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ Վաչագան Ղազարյանը:
Նոյեմբերի 14-ից 15-ը պաշտոնական այցով Բուլղարիայի Հանրապետություն է այցելել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանի գլխավորած պատվիրակությունը: