Բաժիններ՝

Հանրապետության մի շարք ավտոճանապարհներին ձյուն է տեղում

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, հունվարի 9-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Տաշիրի, Մեղրիի, Գորիսի, Սիսիանի, Սևանի, Ախուրյանի, Ջերմուկի, Թումանյանի, Նոյեմբերյանի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Դիլիջանի ոլորաններում և Սարավանի լեռնանցքում ձյուն է տեղում:

Արագածի և Արթիկի ավտոճանապարհներին գետնաբուք է:

Ապարանի տարածաշրջանի Տառերի պուրակից դեպի Միրաք տանող ճանապարհահատվածը բքի և ցածր տեսանելիության պատճառով դժվարանցանելի է:

Թալին-Մաստարա-Ախուրյան, Կապան-Քաջարան ճանապարհահատվածներում տեղ-տեղ մերկասառույց է:
Վարդենյաց լեռնանցքը սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով փակ է:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարության
լրատվական ծառայություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս