Քաղաքապետարանը հրապարակել է այն հասցեները, որտեղ օրենքով սահմանված կարգով թույլատրվում է իրականացնել առևտուր

Երևանի քաղաքապետարանը ներկայացրել է  մայրաքաղաքի վարչական շրջանների այն շուկաների և տարածքների հասցեները, որտեղ օրենքով սահմանված կարգով թույլատրվում է իրականացնել առևտուր: Տարածքները տրամադրվում են վճարովի կամ անվճար հիմունքներով: Հասցեները ներկայացվում են ստորև.

Արաբկիր – Կոմիտաս 53, արժեքը՝ 300-1000 դրամ (առաջին մեկ ամիսը անվճար), Կոմիտաս 55, Հակոբյան 3 (500 դրամ՝ մեկ գծամետրը), Գյուլբենկյան-Սունդուկյան խաչմերուկ, Հր. Քոչար-Փափազյան խաչմերուկ, Տիգրանյան-Մամիկոնյանց խաչմերուկ:

Կենտրոն – Խորենացի 35, «Երևանի թիվ 2» (Գումի կամ Հայկական) շուկա: Համաձայն շուկայի տնօրինության տրամադրած տվյալների` առկա է մոտավորապես 300-400 ազատ տաղավար, որոնց համար վարձավճարը սահմանվում է՝ սկսած 200 դրամից: Շուկայի տնօրինությունը պատրաստակամ է առաջին մեկ ամիսը տարածքները տրամադրել անվճար:

Աջափնյակ – Շինարարների 15: Վարձավճարը՝ օրական 500 դրամ:

Ավան – նախատեսվում է կազմակերպել Տաշքենդի փողոցին հարակից տարածքում:

Նուբարաշեն – 12 փողոցի 3-րդ և 2-րդ շենքերի, 11փողոցի 16 շենքի հարակից տարածք, անվճար:

Նոր Նորք – Սաֆարյան փող. «Պալաս» առևտրի կենտրոնի հետնամաս /500 դր./ «Երևան Սիթի» սուպերմարկետի նկուղ անսահմանափակ տեղեր, մեծածախ շուկա՝ ժամային սահմանափակմամբ: Նախատեսվում է ևս մեկ շուկա կազմակերպել 7-րդ զանգվածի տարածքում:

Էրեբունի – Սասունցի Դավիթ կայարանամերձ հրապարակի հատվածում գործում է շուկա: 

Քանաքեռ-Զեյթուն – Դրոյի 19 շենքի դիմաց

Շենգավիթ – Չեխովի փող. 17/6, Ս. Տարոնցու փող., մետրոյի Շենգավիթ կայարանի դիմաց, Արտաշիսյան փող. 86/6-ի դիմաց

Դավթաշեն – Նորաբաց շուկա , 2 թաղ. 45/7 շ. հարևանությամբ: Ազատ տաղավար՝ 20 հատ

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում առկա են ազատ տաղավարներ «Մալաթիա» տոնավաճառի տարածքում (մանրամասն ցանկը՝ առաջիկայում): 

Նորք- Մարաշ – նախատեսվում է մինի-շուկա Արմենակյան փողոցի մոտակայքում:

Երևանի քաղաքապետարանը բողոքներ էր ստացել՝ կապված մայրաքաղաքում ապօրինի առևտրի հետ:Քաղաքապետ Հայկ Մարությանը  հանձնարարել էր Երևանի վարչական շրջանի ղեկավարներին փողոցում առևտուրը կազմակերպած անձանց այլընտրանք առաջարկելու համար:

Տեսանյութեր

Լրահոս