Ոստիկանությունը հայտնում է Երևանի Բաբայան փողոցի շենքերից մեկի բակում ապօրինի ծառահատման մասին
Երևանի Բաբայան փողոցի բնակիչներից մեկը հունվարի 7-ին ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է տվել, որ հունվարի 1-ից 6-ն ընկած ժամանակահատվածում ապօրինի հատել են Բաբայան 32 շենքի բակում իր տնկած ու մշակած 2 խնձորենի և մեկական ընկույզի, սերկևիլի ու հոնի ծառեր:
Ինչպես հաղորդում են ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից, օպերատիվ միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել տեղեկություններ, որ ծառահատումը, հնարավոր է, կատարել է նույն բակում գտնվող շենքի բնակիչ Մկրտիչ Ղուկասյանը։ Ոստիկանությունում կասկածյալը խոստովանել է, որ ինքն է հատել ծառերը:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: