
Քաղաքացին փորձել է ինքնասպանություն գործել` կտրելով ձախ ձեռքի բազկերակները

Հունվարի 10-ին, ժամը 01:30-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դրոյի փողոցի թիվ 21 շենքի բնակարաններից մեկի բնակիչը փորձել է ինքնասպանություն գործել` վնասելով բազկերակները:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:
Պարզվել է, որ Վ. Դ.-ն (ծնված 1966 թ.) փորձել է ինքնասպանություն գործել` կտրելով ձախ ձեռքի բազկերակները:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը` Վ. Դ.-ի ինքնասպանության փորձը կանխվել է քաղաքացիների ուժերով:
Հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը տուժածի կնոջը՝ Ն. Հ.-ին (ծնված 1966 թ.), ցուցաբերել է հոգեբանական աջակցություն:
Փրկարարները տուժածի ձեռքին տեղադրել են ճնշող վիրակապ, վերջինս հոսպիտալացվել է Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: