ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 8-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, Աշոցքի և Ապարանի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:
Երեւանի քաղաքապետարանը երկու ամիս առաջ նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Սարգսյանին պատկանող «ՍԱՍ» սուպերմարկետից ճոխ գնումներ է կատարել: factor.am-ի փոխանցմամբ՝ 2018 թվականի նոյեմբերի 9-ին քաղաքապետարանի եւ «ՍԱՍ գրուպ»-ի միջեւ կնքված պայմանագրի համաձայն՝ ընկերությունը քաղաքապետարանին 820 հազար ՀՀ դրամի սննդամթերք է մատակարարել:
Զինված ուժերում խստացվել է վարորդների քննությունների վերահսկումը և ավելի կոշտ պահանջներ են ներկայացվել զորամասերին այդ հարցում: Լլրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը՝ անդրադառնալով ՊՆ վարորդների մասնակցությամբ ավտովթարների հաճախակի լինելու հարցին:
Ձեռնարկվում են միջոցառումներ «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենան և հրացանը հայտնաբերելու ուղղությամբ:
Հունվարի 4-ին, ժամը 07.30-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Գայի պողոտայում վրաերթի է ենթարկել անձը չպարզված մոտ 65 տարեկան տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է:
Կյանքի 82-րդ տարում վախճանվել է խորհրդային եւ ռուս կինոռեժիսոր, պրոդյուսեր եւ դերասան, «Իմ սիրելի ծաղրածուն» ֆիլմի ստեղծող Յուրի Կուշներյովը:
Բանջարեղենից մինչև տոնական զարդարանքներ, հագուստ, ձկնեղեն, անգամ՝ մսամթերք:
Երևանի քաղաքապետարանը փողոցային առևտրով զբաղվող քաղաքացիներին ուղղորդում է մայրաքաղաքի շուկաներ: Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում նշել է, որ Երևանի բոլոր վարչական շրջաններում մանրածախ առեւտրի կետերը՝ շուկաները առանձնացված են, դրանցից շատերը որոշ ժամանակ կհատկացվեն անվճար. Անհրաժեշտության դեպքում քաղաքապետարանը պատրաստ է նոր վայրեր առանձնացնել:
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով սեփականատիրոջը կամ գույքի այլ տիրապետողին խոշոր չափերի վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
ԱՄՆ-ի Թորրանս քաղաքում (Կալիֆոռնիայի նահանգ) կյանքի 83-րդ տարում վախճանվել է ամերիկացի դերասան Ռոբերտ Ռութը, որը հայտնի է «Կատաղած շներ» եւ «Քրեական ընթերցվածք» ֆիլմերից:
Հունվարի 7-ին Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի Հանրապետության ներքին գործերի նախարար, գեներալ-գնդապետ Կալմուխանբետ Կասիմովի հետ:
ՀՀ վարչապետի հասարակական հիմունքներով խորհրդական Արտակ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Մարդու իրավունքների պաշտպանը համաներման մասին օրենքի որոշ դրույթների վիճարկման հարցով դիմել է Սահմանադրական դատարան:
Տղամարդու մահացած լինելն առաջինն արձանագրել է շտապօգնությունը, որի բժիշկները, կանչով մեկնելով, արձանագրել են, որ թատրոնի դիմնաց նստարանին անշարժ գտնվող տղամարդը մահացել է։
2018թ.դեկտեմբերի 30-ին «Հանրապետական հիվանդանոցից» ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչություն հաղորդում էր ստացվել առ այն, որ նույն օրը ժամը 3 անց 45-ին հեմատոմա և սալջարդ վնասվածքներով իրենց մոտ է ներկայացվել Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, Շահումյանի շրջանի «Զուար» համայնքի «Տաք ջուր» կոչվող տեղամասի հսկիչ, 1964թ ծնված Ն.Ս-ն.:
Հունվարի 12-ին, Ավետիսյան ընտանիքի սպանության 4-րդ տարելիցին եւ Ջուլիետա Ղուկասյանի սպանության 40-րդ օրը, Հայաստանի Եվրոպական կուսակցությունը սգո եւ բողոքի ցույց է անցկացնելու Գյումրիում՝ ՌԴ ՊՆ 102-րդ բազայի դիմաց:
Ավտոճանապարհը ծանրաքաշ մեքենաների համար առայժմ փակ է:
Կյանքի 87-րդ տարում Լոս Անջելեսում մահացել է բրիտանացի դերասան Ուիլյամ Շեպարդը, որը հայտնի էր «Աստղային ճանապարհ» եւ «Դոկտոր Ով» հեռուստասերիալներում խաղացած իր դերերով:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ 2019թ. հունվարի 8-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Շիրակի մարզում՝ 10։00-14։00 Աշոցքի տարածաշրջանի Աշոցք գյուղի կենտրոնական մասը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 8-ին ժամը 10:10-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 8-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Աշոցքի, Ախուրյանի, Արթիկի, Թալինի, Սպիտակի, Արագածի, Ապարանի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Շնորհավորում եմ բոլորիս՝ տարվա առաջին աշխատանքային օրվա կապակցությամբ: Մեր բոլոր խնդիրներին կա միայն մեկ լուծում, բացառիկ լուծում եւ այդ լուծումը կոչվում է աշխատանք»:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 8-ին ժամը 09:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Հունվարի 8-ին, ժամը 00:06-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ծերենցի փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկի դիմաց տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան բախվել է սյանը, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հունվարի 7-ին, ժամը 23:24-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ չգործող գազալցակայանի մոտակայքում, «Mitsubishi Pajero iO» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Մկրտության խորհուրդը սկսվում կամ կատարվում է 8 օրականից, այսինքն եկեղեցու կանոնների համաձայն՝ մենք երեխային մկրտում ենք ծննդյան 8-րդ օրը, թեև այս ավանդույթը մեզանում այնքան էլ տարածված չէ, բայց կան մարդիկ, ովքեր հետևում են:
Հեռախոսները կարող են օգնել բացահայտել երիտասարդների դեպրեսիան
Արմավիր մարզի բաժիններից մեկի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում մարզերից մեկի գյուղի բնակչուհի, 27-ամյա Քրիստինե Ղ.-ի կողմից ինքնասպանության փորձ կատարելու փաստով:
«ՀՀ քաղաքացիներին մոտ 18.000 տեղեկանք ենք տրամադրել: Այսինքն, Ռուսաստանում մեր հայրենակիցներն ավելի շատ են թոշակի գնում, քան Հայաստանում, սա, ցավոք, իրողություն է»:
Հունվարի 7-ին՝ ժամը 17:24-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի «Սուրբ Խաչ» եկեղեցի տանող ճանապարհին ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: