Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները շարունակում են հանցագործությունների և վարչական իրավախախտումների կանխման ու բացահայտման, ինչպես և հասարակական կարգի պահպանությանն ուղղված ուժեղացված ծառայությունները։
«Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը հանդիպել է աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանի հետ:
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում շարունակվում է «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի մշակման և իրագործման գործընթացում թույլ տրված առերևույթ չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Ադրբեջանում հայտնված զինծառայող Արայիկ Ղազարյանի հարցով Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն ներգրավված է գաղտնի երկկողմանի երկխոսության մեջ համապատասխան իշխանության ներկայացուցիչների հետ:
Օգոստոսի 12-ին, ժամը 04.42-ին, հաղորդում է ստացվել, որ Հանրապետության հրապարակում վիճաբանություն է
«Արայիկը վերջերս էր եկել արձակուրդ, գոհ էր ծառայակիցներից, գրեթե ամեն օր նա ծնողների հետ կապի մեջ է եղել, եղբորն է միշտ զանգահարել, դրա համար են տարել Արցախ՝ երևի քննություն իրականացնելու համար»,- նշեց Ա. Ստեփանյանը։
Օգոստոսի 13-ին, ժամը 11:25-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Ճամբարակ-Աղբերք ավտոճանապարհի 5-րդ կմ-ի մոտակայքում այրվում է տրակտոր:
Թուրքիայում «Զոհաբերության տոնի» (Kurban Bayramı) ժամանակ անասունների փախուստի դեպքեր են գրանցվել, ինչի հետևանքով մսագործները ստիպված են եղել ընկնել նրանց հետևից:
Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը ռազմաբժշկական կադրեր կպատրաստի Ղազախստանի Հանրապետության պաշտպանության բանակի համար: ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետը նոր ուսումնական տարում նախատեսում է ընդունել ղազախ 4 կուրսանտների, որոնք Հայաստանում ուսումն ավարտելուց հետո կվերադառնան Ղազախստան և կհամալրեն իրենց բանակի շարքերը՝ որպես ռազմաբժիշկներ:
«Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները: Գազանջատման և գազամատակարարման վերականգնման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1-04 հեռախոսահամարով»,- ասված է հաղորդագրության մեջ:
Զինծառայող Արայիկ Ղազարյանի՝ Ադրբեջանում հայտնվելու հանգամանքները պարզելու համար հետաքննություն է իրականացվում: Դիլիջանում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
«Գյումրիում կառուցվող մաքսատան շինարարությունը տրվել է ձեր նշած ընկերությանը, բայց թե այդ ընկերության հետևում ովքեր են կանգնած, ես տեղեկություն չունեմ»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՊԵԿ փոխնախագահ Էդվարդ Հովհաննիսյանը:
Օգոստոսի 12-ին, ժամը 13.00-ին, Երևանի Տիտոգրադյան փողոցում «Հոնդա» մոտոցիկլետը կողաշրջվել է. 38-ամյա մոտոցիկլիստը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ադրբեջանի տարածքում հայտնված զինծառայող Արայիկ Ղազարյանի իրավունքների երաշխավորման հարցով Մարդու իրավունքների պաշտպանը հեռախոսազրույց է ունեցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության (ICRC) ղեկավար Քլեր Մեյթրոի հետ։
Պայթյունի և դեպքի վայրի 3D մոդելավորումը:
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է Սահմանապահ զորքերի զինծառայողի կողմից խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու դեպք:
Օգոստոսի 9-ին, ժամը 11-ի սահմաններում, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում ստացվեց, որ շտապօգնության բրիգադը Մյասնիկյան պողոտայի հասցեներից մեկի շինհրապարակից կտրած-ծակած վերքերով 34-ամյա մի տղամարդու է հիվանդանոց տեղափոխել:
Օգոստոսի 12-ին, ժամը 18։01-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Չարենցի փողոցի թիվ 96 հասցեում տեղի է ունեցել ՃՏՊ, քաղաքացին վրաերթի է ենթարկվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ԱԺ Պետական- իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի, պատգամավոր Մարիա Կարապետյանի և Քրեակատարողական ծառայության պետ Արթուր Գոյունյանի հետ օգոստոսի 12-ին շրջայց է կատարել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում:
Օգոստոսի 11-13-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ:
Նրա հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և Վայոց ձորի մարզի դատախազությանը:
Օգոստոսի 9-ին, ժամը 15.40-ին ոստիկանություն զանգահարած քաղաքացին հայտնեց, որ ինքը դանակահարված է և գտնվում է «Հաղթանակ» կամրջի մոտակայքում:
Շինանյութեր տեղափոխող շատ բեռնատար մեքենաներ քաղաքում երթևեկում են ոչ սահմանված հատվածներով և, չպահպանելով նյութերի տեղափոխման կանոները, աղտոտում են փողոցները:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, օգոստոսի 13-ին ժամը 09.00-20.00 կդադարեցվի Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի` Նարեկացի 3, Սպանդարյան 2, Արսենյան 2, 4, 5, 31 համարների, Շահումյան և Աթարբեկյան փողոցների իրենց նրբանցքներով ջրամատակարարումը:
«Արդարադատության նախարարության երիտասարդներին փոխանցեք, որ անմեղ դեմքով փաստեր ու փաստարկներ ներկայացնելուց չմոռանան մի երկու փաստ էլ ներկայացնել քաղաքական իրողությունների մասին, որոնք հիմք են դարձել իրենց դարակազմիկ նախագծի համար»:
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով օգոստոսի 13-ին ժամը 11.00-ից մինչև ժամը 14.00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Արշակունյաց պողոտայի թիվ 32 շենքի, ժամը 10.00-ից մինչև ժամը 15.00-ն՝ Շիրակի փողոցի թիվ 1ա շենքի 1-ին, 2-րդ, 3-րդ մուտքերի, ինչպես նաև Սյունիքի մարզի Կապան քաղաքի Դավիթբեկի և Լեռնագործների թաղամասերի գազամատակարարումը:
Օգոստոսի 12-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց «Մուդիզ» միջազգային վարկանշային կազմակերպության ներկայացուցիչներին:
ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վալերիյ Օսիպյանի հանձնարարականի համաձայն ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները շարունակում են ակտիվ աշխատանքը բնակիչների հետ՝ իրականացնելով բակային հանդիպումներ:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 13-ին ժամը 09.00-20.00 կդադարեցվի Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի` Նարեկացի 3, Սպանդարյան 2, Արսենյան 2, 4, 5, 31 համարների, Շահումյան և Աթարբեկյան փողոցների իրենց նրբանցքներով ջրամատակարարումը:
Օգոստոսի 12-ին, ժամը 15:26-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան քաղաքի Դավթաշենի կամրջի վրա գտնվող քաղաքացին ունի հոգեբանի կարիք: