Բաժիններ՝

Վեճ․ մարմնական վնասվածքներ Մյասնիկյան պողոտայում

Օգոստոսի 9-ին, ժամը 11-ի սահմաններում, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում ստացվեց, որ շտապօգնության բրիգադը Մյասնիկյան պողոտայի հասցեներից մեկի շինհրապարակից կտրած-ծակած վերքերով 34-ամյա մի տղամարդու է հիվանդանոց տեղափոխել:

Ահազանգը տարածքային կարգով փոխանցվեց ոստիկանության Մարաշի բաժանմունք: Օպերատիվ խումբը հիվանդանոց մեկնեց, սակայն տուժողն ի վիճակի չէր հաղորդում տալու:

Հետաքննություն իրականացնող մարմինն անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզեց, որ նույն օրը, ժամը 10:30-ի սահմաններում, նշված հասցեում վիճաբանության ժամանակ տուժողին շինարարական գործիքով վնասվածք է պատճառել Ջրվեժի 38-ամյա մի բնակիչ:

Դեպքից ժամեր անց քրեական հետախույզները, ձեռք բերված տվյալներն իրացնելով, կասկածվողին Ջրվեժի Բանավան թաղամասում հայտնաբերեցին և բերման ենթարկեցին ոստիկանության Մարաշի բաժանմունք:

Հանգամանքները պարզվում են:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս