Բաժիններ՝

Կդադարեցվի Երևանի և Կապանի որոշ հասցեների գազամատակարարումը

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով օգոստոսի 13-ին ժամը 11։00-ից մինչև ժամը 14։00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Արշակունյաց պողոտայի թիվ 32 շենքի, ժամը 10։00-ից մինչև ժամը 15։00-ն՝ Շիրակի փողոցի թիվ 1ա շենքի 1-ին, 2-րդ, 3-րդ մուտքերի, ինչպես նաև Սյունիքի մարզի Կապան քաղաքի Դավիթ Բեկի և Լեռնագործների թաղամասերի գազամատակարարումը: Այս մասին հայտնում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի ծառայությունը:

«Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները: Գազանջատման և գազամատակարարման վերականգնման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1-04 հեռախոսահամարով»,- ասված է հաղորդագրության մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս