Ֆրանսիայի Ռոշֆորի կումունայի դատարանը մերժել է թոշակառուների հայցը Մորիս աքաղաղի տիրուհու դեմ, որն առավոտյան չափազանց վաղ է սկսում ծուղրուղու կանչել՝ դրանով իսկ թռչնին թույլ տալով ամբողջ օկրուգին ավետել նոր օրվա գալուստը:
Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով ս.թ. սեպտեմբերի 6-ին ժամը 10.00-ից մինչև ժամը 17.00-ն կդադարեցվի Սյունիքի մարզի Կապան քաղաքի Հալիձոր թաղամասի գազամատակարարումը:
Չորսամյա արքայադուստր Շառլոտան առաջին անգամ դպրոց է գնացել:
Օգոստոսի 22-ին ոստիկանության Վանաձոր քաղաքի Բազումի բաժնում հաղորդում էր ստացվել, որ մի երիտասարդ այցելել են Վանաձորում ապրող 64-ամյա մի տղամարդու և նրանից վերցրել 22 գոճի՝ գումարը երկու ժամ անց տալու պայմանով, սակայն հեռացել էր անհայտ ուղղությամբ՝ չվճարելով գումարը։
«Բավարիայի» պաշտպան Ջերոմ Բոատենգը կասկածվում է նախկին կնոջը մարմնական վնաս պատճառելու մեջ: Այս մասին հայտնում է Spiegel-ը:
Ըստ որոշ տեղեկությունների՝ Հանրապետության մյուս ՔԿՀ–ներում ևս լարված իրավիճակ է։
Սեպտեմբերի 5-ի երեկոյան առանձին ՔԿՀ-ներում արձանագրվել են անհնազանդության դրսևորումներ, որոնք Արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայության կողմից ձեռնարկված օպերատիվ գործողությունների արդյունքում դադարեցվել են։
Սեպտեմբերի 4-ին, ժամը 14.20-ին, Քանաքեռ-Զեյթունի քրեական հետախույզներն, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, Արարատի մարզի Արբատ գյուղից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 30-ամյա մի տղամարդու:
Սեպտեմբերի 5-ին ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանը և Ռուսաստանի փաստաբանների գիլդիայի նախագահի տեղակալ, Իրավական օգնության կենտրոնի ղեկավար Ռուբեն Մարգարյանը ստորագրել են պայմանագիր՝ համագործակցության և դեսպանության գործունեության իրավաբանական աջակցության վերաբերյալ:
ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Արաբկիրի վարչական բաժնում ավարտվել է Երևան քաղաքի՝ 21-ամյա երիտասարդի դանակահարության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Ճանապարհային երթևեկության մասնակիցների կյանքի և առողջության անվտանգության մակարդակը, ինչպես նաև երթևեկության մշակույթը բարձրացնելու նպատակով Ճանապարհային ոստիկանությունն իրականացնում է ամենօրյա աշխատանք՝ կատարելով նորամուծություններ։
Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Սամվել Ավետիսյանն ազատման դիմում է գրել:
Սեպտեմբերի 5-ին Իսպանիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանն իր հավատարմագրերը հանձնեց Իսպանիայի թագավոր Ֆելիպե 6-րդին:
Երաժիշտ եւ երգերի հեղինակ ԼաՇոն Դենիելսը զոհվել է ավտովթարից:
ԱՄՆ-ի եվրոպական հրամանատարության մարդասիրական աջակցության ծրագրի շրջանակներում մասնակի վերանորոգված Մասիսի հրշեջ կայանի վերաբացման, ինչպես նաև Մասիսի և Արտաշատի հրշեջ կայաններին տրվող հրդեհաշիջման գույքի հանձնման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ սեպտեմբերի 5-ին:
Սեպտեմբերի 3-ին ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով ստացած օպերատիվ տվյալները, մայրաքաղաքի Շենգավիթ վարչական շրջանում հայտնաբերել ու բերման են ենթարկել մայրաքաղաքում ապրող 21-ամյա մի երիտասարդի։
Կառավարությունը հավանություն տվեց «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրի՝ մահապատժի վերացմանն ուղղված երկրորդ կամընտիր արձանագրության ստորագրման առաջարկությանը: Այս արձանագրությունը ստորագրվել է 1989թ. դեկտեմբերի 15-ին:
««ՍանիՏեքը», լինելով հանրային ծառայություններ մատուցող կազմակերպություն, իր նկատմամբ իրականացվող վարչարարությունը, որն իրականացրեց ՊԵԿ-ը, պետք է լիներ թափանցիկ և ներկայացներ հաշվետվություն, թե ինչ գործընթաց է սկսել ընկերության նկատմամբ»:
Տեղեկացնում ենք նաև, որ նշված չվերթն իրականացնող ինքնաթիռում ուղևորների համար նախատեսված նստատեղերի քանակը 124 է, մինչդեռ նշված չվերթի ընթացքում ինքնաթիռում եղել են 118 ուղևոր և անձնակազմի անդամները:
Մասնավորապես, այո, պետական պատվերի շրջանակներում բուժհաստատությունների ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ հաշվարկվում են (ոչ թե պետական պատվերը բաշխվում է) ՀՀ կառավարության 318-Ն որոշմամբ սահմանված կարգով։
«Մենք գումարներն «Աշտարակ կաթին» փոխանցել ենք առաքիչների միջոցով: Ընկերությունը մեզ դատի է տվել, որ մենք իրեն պարտք ենք, առաքիչները եկել ցուցմունք են տվել, որ մենք բարեխղճորեն կատարել ենք մեր վճարումները: Անգամ «Աշտարակ կաթի» գլխավոր հաշվապահն է ցուցմունք տվել, որ վճարումները պատշաճ կատարվել են»:
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ս. Գալստյանը սեպտեմբերի 5-ին Աստրախանում կմասնակցի «Մարտական ընկերակցություն-2019» մարտական հրաձգությամբ համատեղ զորավարժության եզրափակիչ ակտիվ փուլին:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը սեպտեմբերի 5-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալեց Բուենոս Այրեսի (Արգենտինա) Մխիթարյան վարժարանի 11-րդ լսարանի սաներին՝ ուղեկցությամբ Հայաստանի Մխիթարյան կենտրոնի տնօրեն Հոգեշնորհ Տ. Եղիա ծայրագույն վարդապետ Քիլաղպյանի:
Հաշմանդամություն ունեցող մի խումբ անձինք և նրանց ծնողներն այսօր հավաքվել էին Կառավարության դիմաց: Նրանք դեմ են «Երեխաների քաղաք» ծրագրին:
Սեպտեմբերի 5-ի ցերեկը, 6-ին, 9-ի ցերեկը, 10-ին՝ առանձին շրջաններում, 7-8-ը, 9-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ:
«Երևանի քաղաքապետն իր ելույթում ասել է, որ 400 միկրոավտոբուս դուրս է գալու շահագործումից: Տրանսպորտի նոր ցանցի ծրագիրը կա, բայց այն կյանքի կոչող է պետք: Մեր քաղաքապետն ամեն ելույթի ժամանակ ասում է, որ երկու տարվա ընթացքում կյանքի կկոչվի: Մեկնարկի թիվը ո՞րն է: Երկու տարին ե՞րբ է լրանալու»:
Հայաստանի բոլոր քրեակատարողական հիմնարկներն էլ պահման պայմանների խնդիր ունեն: Այս մասին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վերջին շրջանում շատացել են Վրաստանում և Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի ուղևորափոխադրամիջոցներով կատարվող ավտովթարները: Փոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանի կարծիքով՝ պատճառներից մեկն այն է, որ մեքենայում մեկ վարորդ է:
Սեպտեմբերի 4-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզներն օպերատիվ տվյալներ են ստացել, որ Երևան-Արմավիր ճանապարհին՝ Արշալույս համայնքի սկզբնամասում, երթևեկության հետ կապված հարցի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել երկու երիտասարդի միջև։
Կառավարությունը ՀՀ պետական սահմանի պահպանության իրականացման նպատակով Ազգային անվտանգության ծառայությանը կհատկացնի 20 միլիոն 492 հազար դրամ: