Բաժիններ՝

ՌԴ-ում ՀՀ դեսպանություն դիմող քաղաքացիները կստանան լրացուցիչ մասնագիտացված խորհրդատվություն

Սեպտեմբերի 5-ին ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանը և Ռուսաստանի փաստաբանների գիլդիայի նախագահի տեղակալ, Իրավական օգնության կենտրոնի ղեկավար Ռուբեն Մարգարյանը ստորագրել են պայմանագիր՝ համագործակցության և դեսպանության գործունեության իրավաբանական աջակցության վերաբերյալ: Այս մասին տեղեկացրին ՌԴ-ում ՀՀ դեսպանության մամլո ծառայությունից։

Պայմանագրի համաձայն՝ ՀՀ դեսպանություն կամ հյուպատոսություն դիմող ցանկացած քաղաքացի կարող է ստանալ լրացուցիչ մասնագիտացված խորհրդատվություն՝ ՌԴ օրենսդրության վերաբերյալ: Միաժամանակ, «ЗАКОНИЯ» կայքի միջոցով (https://www.zakonia.ru/) աշխարհի ցանկացած կետում գտնվող սփյուռքի ներկայացուցիչ կկարողանա ստանալ առցանց խորհրդատվություն՝ Ռուսաստանի օրենսդրության վերաբերյալ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30