
Ֆրանսիայում դատարանն աքաղաղ Մորիսին թույլատրել է ծուղրուղու կանչել վաղ առավոտյան

Ֆրանսիայի Ռոշֆորի կումունայի դատարանը մերժել է թոշակառուների հայցը Մորիս աքաղաղի տիրուհու դեմ, որն առավոտյան չափազանց վաղ է սկսում ծուղրուղու կանչել՝ դրանով իսկ թռչնին թույլ տալով ամբողջ օկրուգին ավետել նոր օրվա գալուստը:
«Արդարադատությունն աքաղաղ Մորիսին թույլ է տվել շարունակել կանչել,… մերժելով հարեւանների հայցը, որոնք նրան մեղադրում են առավոտյան վաղ զարթեցումների մեջ»,- հայտնել է France Info պորտալը։
Ծովափնյա Շարանտի դեպարտամենտում ապրող աքաղաղ Մորիսի շուրջն իրադարձությունները շարունակում են զարգանալ ոչ մեկ տարի: Մորիս անունով աքաղաղին եւ նրա տիրուհի Կորին Ֆեսոյին դատի են տվել կնոջ տարեց հարեւանները՝ Բիրոն ամուսնական զույգը, որին խանգարում են թռչնի վաղ կանչերը: Հայցվորների փաստաբանը պահանջում է փոխհատուցում հազար եվրոյի չափով, որը կփոխանցվի ծովում զոհված նավաստիների օգնությանը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: