
Լարված իրավիճակ «Նուբարաշեն» ՔԿՀ–ում. կալանավորները անկարգություններ են սկսել. News.am

NEWS.am–ի տեղեկություններով այսօր՝ սեպտեմբերի 5–ին անկարգություններ են տեղի ունեցել ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ–ում։ Մեր տեղեկություններով՝ կալանավորները բունտ են սկսել՝ ի աջակցություն «զոն նայողների»։ «Նուբարաշեն» ՔԿՀ–ի կին աշխատակիցներին շուտ են ուղարկել տուն և անցել ուժեղացված ծառայության։
Ըստ որոշ տեղեկությունների՝ Հանրապետության մյուս ՔԿՀ–ներում ևս լարված իրավիճակ է։
Այս պահին ուժեղացված հսկողություն է իրականացվում Հանրապետության գրեթե բոլոր ՔԿՀ–ներում։ Տեղեկությունը փորձեցինք ճշտել Քրեակատարողական ծառայությունից, սակայն նրանց հետ կապ հաստատել չհաջողվեց։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: