Բաժիններ՝

Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Սամվել Ավետիսյանն ազատման դիմում է գրել. Tert.am

Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Սամվել Ավետիսյանն ազատման դիմում է գրել: Այս մասին Tert.am-ին հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը:

Հիշեցնենք, որ դեռ երեկ լրատվամիջոցներում լուրեր էին շրջանառվում, որ Սամվել Ավետիսյանը և Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանն ազատման դիմում են գրել:

ՔԿ դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժյնի ղեկավար Նաիրա Հարությունյանն այսօր հերքել էր լուրը Յուրա Իվանյանի մասով:

«Նշանակվել է ծառայողական քննություն, և այդ քննության արդյունքներից ելնելով կկայացվի որոշում»,-ասել էր նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս