Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանը ներկա է գտնվել «ՍՕՍ-Մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի «Կոտայք» մասնաճյուղում ստեղծված այլընտրանքային խնամքի նոր կենտրոնների բացման արարողությանը:
«Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տարբեր ոլորտներում լուրջ բարեփոխումներ է իրականացնում:
ՀՀ արդարադատության նախարարությունը որոշման նախագիծ է մշակել, որով առաջարկում է ատոմային էներգիայի աշխատանքներ իրականացնող անձանց հուսալիության ստուգման կարգ սահմանել:
Պահանջած գումարի վերջին մասը ստանալով՝ ՀՀ ԱԱԾ օպերատիվ ստորաբաժանումների հսկողության ներքո ենթադրյալ հանցագործություն կատարած անձը բռնվել է ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից և բերման ենթարկվելուց հետո խոստովանել կատարած հանցագործությունը:
«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությունում տեղի ունեցած վթարի հետևանքով ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից կատարված «համազարկային արտահոսքով Ողջի գետը կախյալ նյութերով աղտոտելու» վերաբերյալ վնասի նախնական հաշվարկն ուղարկվել է Սյունիքի մարզի դատախազություն: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի հանրության հետ տարվող աշխատանքների բաժնից:
Հայաստան-Ադրբեջան սահմանին այս պահին իրավիճակը հանդարտ է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացրել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
Քննչական կոմիտեի ղեկավարի խոսքով՝ իր աշխատակիցները ևս յուրաքանչյուր ամիս ստանում են պարգևատրումներ՝ 30 տոկոսի չափով:
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը այցելել է հոկտեմբերի 22-ին լյարդի փոխպատվաստման ենթարկված 10-ամյա Դավիթին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել Թորոսյանը:
«Նա և նրա հայրիկը, ով իր լյարդի մի մասը տվել էր որդուն, իրենց լավ են զգում: Փոխպատվաստումային բժշկությունը մեր երկրում զարգանալու է»,- գրել է Թորոսյանը:
Հոկտեմբերի 22-ին առաջին անգամ Հայաստանում` «Արաբկիր» ԲԿ-ում կատարվել էր լյարդի փոխպատվաստում երեխային:
Ես չեմ ուզում՝ մենք ավելի կոշտ մեթոդների դիմենք, բայց հստակ ասում եմ` բացառեք տարատեսակ միջոցառումների համար ծնողներից տարբեր չափերի գումարներ հավաքել:
Հոկտեմբերի 28-ին կայացել է ՀԱՊԿ անդամ պետությունների զինված ուժերի համատեղ օպերատիվ և մարտական պատրաստության 2019թ. պլանի համաձայն Տաջիկստանի Հանրապետությունում անցկացված «Անքակտելի եղբայրություն-2019» համատեղ խաղաղապահ զորավարժության եզրափակիչ փուլը:
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հոկտեմբերի 30-ին ընդունել է Հայաստանում Եվրամիության գրասենյակի նորանշանակ ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին:
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում մեծածավալ ուսումնասիրություններ են իրականացվել «Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիր» պետական ՓԲ ընկերության գույքի վարձակալության և օտարման գործընթացի օրինականության կապակցությամբ:
Նոյեմբերի 2-ի լույս 3-ի գիշերն Արարատյան դաշտում և նրա նախալեռնային գոտում` օդում սպասվում է -1…-3, հողի մակերևույթին՝ -4…-5 աստիճան։
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետության նորանշանակ դեսպան Ալեմայեհու Տեգենուն (Alemayehu Tegenu, նստավայրը՝ Մոսկվա):
Հոկտեմբերի 28-ին, ժամը 22.30-ին, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի 27-ամյա վարորդը Երևանի Տիգրան Մեծի պողոտայում վրաերթի է ենթարկել 1999 թ. ծնված Մելքոն Մելքոնյանին, որը տեղում մահացել է:
ՀՀ պաշտպանության նախարարությունը կոչ է անում Ադրբեջանին զերծ մնալ սադրանքներից և Հայաստանի պետական սահմանին լարում առաջացնելուց: Այս մասին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց»-ի, մասնավորապես Հայաստան-Վրաստան հաղորդիչ գծի կառուցման ծրագրին վերաբերող հարցեր:
«Եթե հետագայում կլինեն նման սպառնալիքներ, ես անպայման կդիմեմ իրավապահ մարմիններին: Այլևս թույլ չեմ տա, որ խախտեն ՀՀ օրենքներն ու Սահմանադրությունը: Եթե որևէ մեկը կարծում է, որ Տիկնիկային թատրոնի գործունեությունը խախտում է բարոյական կամ իրավական նորմեր, դրա համար կա իրավական դաշտ: Եկեք ամեն ինչ անենք օրենքի շրջանակներում, ոչ թե հաթաթա տանք»,- ասաց Բաբայանը:
Հոկտեմբերի 21-ի ժամը 14-ից մինչև հաջորդ օրը՝ ժամը 11․30-ն ընկած ժամանակահատվածում կոտրել էին «Սիրահարների այգու» հարևանությամբ կայանված ԱԺ պատգամավորներից մեկի «Մինի կուպերի» ապակին և սրահից գողացել դրամապանակը։
Ադրբեջանական կողմը հոկտեմբերի 29-ի լույս 30-ի գիշերը և վաղ առավոտյան Տավուշի մարզի բնակավայրերի ու դիրքերի ուղղությամբ կրակոցներ է արձակել:
Որքանո՞վ է նպատակահարմար բուհերում «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաները դարձնել ոչ պարտադիր. քննարկում. ՈՒՂԻՂ
Նոյեմբերի 2-ին լուսադեմից սկսած հանրապետության տարածք Սկանդինավիայի շրջաններից ներխուժում է արկտիկական ճակատ։ Բոլոր մարզերում սպասվում են տեղումներ, առանձին վայրերում ինտենսիվ, սպասվում է նաև քամու ուժգնացում պոռթկումները մինչև 15-20մ/վրկ։ Այն շրջաններում, որոնք գտնվում է ծովի մակերևույթից 1700մ և ավելի բարձրության վրա կտեղա առաջին ձյունը։
Մահացածները հայր ու որդի են: Նրանք են՝ 80-ամյա Ալբերտ Կ.-ն եւ նրա որդին՝ 46-ամյա Կարեն Կ-ն:
«Հրապարակ» թերթը գրում է. «Պատգամավոր Արթուր Մանուկյանին հարցրինք՝ ինչպե՞ս է վերաբերվում, որ Նիկոլ Փաշինյանը 2 միլիոն դոլարով վերանորոգել է իրեն հատկացված առանձնատունը։ «Ինձ ասեին` ես ձրի կանեի․ համ էլ լավ դիզայներ եմ»:
Անտառահատման դեմ պայքարի՝ հայտարարված խստացումը անտառներով հարուստ մարզերում լուրջ խնդիրների առջեւ է կանգնեցրել բնակչությանը։ Անշուշտ, ապօրինի անտառահատման դեմ պայքարել պետք է, անշուշտ, անտառները պահպանելն անհրաժեշտ է:
«Ապրիլյան պատերազմի ԱԺ քննիչ հանձնաժողովի անդամից հետաքրքրվեցինք, թե արդյոք տենդեցիոզ չե՞ն իրենք։ «Հանձնաժողովի նախագահը հատուկ պատրաստված հարցաշարով է գալիս, ինքն ավարտում է հարցերը հրավիրվածին, մնացածներս էլ մեր հերթին ենք հարցեր տալիս. կարող է եւ մի քիչ էլ տենդեցիոզ լինել»:
«Վարորդի ընկեր» ՀԿ-ն Facebook-ի իր էջում վիճաբանության տեսանյութ է տեղադրել Գյումրիի մաքսատնից եւ գրառում արել:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 30-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի՝ Միքայելյան, Զոր. Անդրանիկի, Գր. Նարեկացի, Արծրունի Եղբայրների, Շահումյան, Սայադյան, Պետրոսյան, Դեմիրճյան, Զարգարյան, Սարալանջային փողոցների, 3-րդ մաս թաղամասի ջրամատակարարումը:
«Իրավական առումով ոչ մի հիմք չկար ինձ հեռացնելու, փաստական որևէ հիմք չկար»: Այս համոզմունքով Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն ՊՈԱԿ-ի արդեն նախկին տնօրեն Արմինե Դավթյանը դատի է տվել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարարությանը։ Նրան աշխատանքից հեռացրել էին հոկտեմբերի 4-ին, այն բանից հետո, երբ վերջինս ֆեյսբուքյան լայվում խոսել էր «հայելային արտացոլման» մեթոդի մասին և ասել, որ […]
Դատարանը հետ է վերադարձրել Հասմիկ Խեչիկյանի հայցն ընդդեմ Մանուկ Նիգոյանի: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց «Հայաստանի մշակութային հիմնադրամի» նախագահ Մանուկ Նիգոյանը: