Բաժիններ՝

Դադարեցվել է Տարոն-Ավիա ՍՊԸ-ի թիվ 049 օդանավ շահագործողի վկայականի գործողությունը

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն տեղեկացնում է, որ Տարոն-Ավիա ՍՊԸ-ում անցկացրած տեսչական ստուգումների և արձանագրված թերությունների արդյունքում ավիաընկերության օդանավ շահագործողի վկայականը կասեցվել է և տրվել է 6 ամսյա ժամկետ՝ թերությունները վերացնելու համար:

Սակայն ընկերության կողմից կայացվել է որոշում՝ գործունեությունը դադարեցնելու մասին:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ Տարոն-Ավիա ՍՊԸ-ի թիվ 049 օդանավ շահագործողի վկայականի գործողությունը դադարեցվել է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930