Կրթօջախներում պետք է խստիվ պահպանել ջերմային ռեժիմը. Երևանի փոխքաղաքապետը հանդիպել է տնօրենների հետ
Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը շարունակում է հանդիպումները վարչական շրջաններում՝ կրթական և նախակրթական հաստատությունների ղեկավարների հետ:
Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հերթական հանդիպմանը շեշտվել է, որ քաղաքի ենթակայության մանկապարտեզներում և հանրակրթական դպրոցներում պետք է խստիվ պահպանել ջերմային ռեժիմը: