
Ֆելիքս Ցոլակյանը ներկայացրել է Փրկարար ծառայության նորանշանակ տնօրենին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նոյեմբերի 5-ի որոշմամբ փրկարար ծառայության գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը նշանակվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության տնօրեն:
Ինչպես տեղեկացրին նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը ԱԻՆ ղեկավար կազմին ներկայացրել է Փրկարար ծառայության նորանշանակ տնօրենին: Շնորհավորելով գեներալ Գաբրիելյանին նշանակման կապակցությամբ՝ Ֆելիքս Ցոլակյանը նշել է, որ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը իր անցած ճանապարհով և փորձառությամբ իրավամբ արժանի է զբաղեցնելու Փրկարար ծառայության տնօրենի պաշտոնը:
Ֆելիքս Ցոլակյանը նորանշանակ տնօրենին հորդորել է հատկապես ուշադրության կենտրոնում պահել ծառայության կազմակերպման և կարգապահության հետ կապված հարցերը:
ԱԻ նախարարը Փրկարար ծառայության նորանշանակ տնօրենին մաղթել է խաղաղ և արդյունավետ աշխատանք: