«էջմիածնի կադաստրի 15 տարվա պետի տանը գտնվել է 110 սեփականության վկայական». պատգամավոր Քրիստինե Պողոսյան
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ Էջմիածնի կադաստրի երկարամյա ղեկավար Շիրազ Հարությունյանի տան խուզարկության արդյունքում հայտնաբերվել է 110 սեփականության վկայական:
«Նախաքննությանը չեմ խառնվում, ասեմ նախապես, որ չշահարկվի, բարձրաձայնում եմ տեղեկություններ, որ հասել է ինձ՝ խուսափելու համար հետագա խնդիրներից։ Շիրազ Հարությունյանի տան խուզարկության արդյունքում, ով էջմիածնի 15 տարվա կադաստրի պետն է, գտնվել է 110 սեփականության վկայական, չգիտեմ ինչ ընթացքում է քրգործը, բայց գիտեմ, որ նշված անձնավորությունը արդեն խուճապահար, հետին թվով պայմանագրեր է կնքում, բա եթե ազատության մեջ լինի կկնքի, բա ինչ կանի, ինչո՞վ է առավել Մանվել Գրիգորյանից, մոտ 100 սեփականության վկայական էլ Մանվելի տանն էին գտել»,- մասնավորապես գրել է պատգամավորը։
Հավելելով՝ նա նաեւ նշել է. «Բայց քննչական մարմինները կարծես շատ հանգիստ են այս հարցում։
Գրում եմ սա հրապարակային հիմա, որ հետո բոլորը, ովքեր ներգրավված կլինեն սրա մեջ, օրենքի առաջ պատասխան տան։ Ես զգուշացրել էի»: