Հյուսիսային պողոտայում տեղակայված բրենդային խանութների ու սրճարանների տերերից մեկից տեղեկացանք, որ Կենտրոնի թաղապետարանի արտաքին գովազդի բաժնի աշխատակիցներն օրերս այցելել են պողոտա եւ պահանջել վերացնել բոլոր այն ցուցանակները, որոնց հետնապատկերը՝ ֆոնը, սեւ գույնի է: Հրահանգել են նոր գույն ընտրել, ասենք՝ կարմիր կամ դեղին:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ գլխավոր դատախազության եւ Սոցիալական ապահովության հիմնադրամի նախկին նախագահ Վազգեն Խաչիկյանի միջեւ դատական վեճը ձգձգվում է, ընդ որում` տպավորություն է, որ այդ դատաքննությունը ձգձգվում է միտումնավոր կերպով:
17-ամյա Սասուն Այվազյանը որոնվում է որպես անհետ կորած:
Ապրիլի 10-ին, ժամը 22:31-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին գտնվում է Հաղարծնի վանքի մոտ, իսկ ընկերուհին մոտ 2 ժամ առաջ կորել է վանքի մոտակա անտառում և չի կարողանում կապ հաստատել վերջինիս հետ. անհրաժեշտ է օգնություն:
«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր գրեթե բոլոր ակտիվ մարդիկ ուշադիր հետեւում են «Սպայկայի» շուրջ ծավալվող իրադարձություններին։ Ոմանք զարմանում են, թե ինչպես կարելի է բիզնեսի հանդեպ նման անփույթ վերաբերմունք ունենալ եւ սպասել, որ ներդրումներ կգան երկիր։
«Փաստ» թերթը գրում է. «Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018թ. տարեկան հայտարարագիրը:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 11-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն:
«Փաստ» թերթը գրում է. «Նախօրեին հայտնի դարձավ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին հանձնարարել է միջոցներ ձեռնարկել ավտոմաքսատունը Երեւանից Գյումրի տեղափոխելու վերաբերյալ: Առաջին հայացքից սա մարզերի զարգացմանը միտված քայլ է, որը դեպի Գյումրի կուղղորդի լրացուցիչ դրամական միջոցներ, սակայն խնդիրն ունի ավելի խորքային հետեւանքներ:
«Տղաս էլ պատմում է, թե ինչպես է մի քանի անգամ սպառնացել, որ, եթե գնաք ձեր մամաներին պատմեք, ասեղով ձեր թաթիկները կծակեմ: Ես հեռախոսով փորձել եմ նկարել, թե ոնց է երեխաս տատիկին պատմում, ձեռքով ցույց է տալիս, թե ոնց է դաստիարակը ծեծում իրեն, ոնց է հարվածում իր գլխին, թևը կճմթելով՝ հատակին շպրտում»:
«Թեեւ «Ժողովուրդ» թերթում «Մարտի 1»-ի գործով անցնող առանցքային վկաների ցուցմունքների հրապարակման մասով քրեական գործ է հարուցվել, այնուամենայնիվ, մենք շարունակում ենք պնդել, որ ոչ մի օրենք չենք խախտել եւ հաջորդաբար կհրապարակենք մեր ձեռքի տակ գտնվող ցուցմունքներից հատվածներ։
«Փաստ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, նախօրեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել էր ՊԵԿ ստորաբաժանումներ, մասնավորաբար Նորագավիթի ավտոմաքսատուն: Այնուհետեւ Նիկոլ Փաշինյանը հերթում սպասող քաղաքացու հետ անձամբ է մասնակցել ավտոմեքենայի մաքսազերծման գործընթացին, որը տեւել է շուրջ 15 րոպե:
«Հրապարակ» թերթը գրում է. «Օրերս աշխատանքից ազատման դիմում է գրել ԱԻՆ հիդրոմետ ծառայության տնօրեն Սուրեն Հովսեփյանը, որը նշանակվել էր հեղափոխությունից հետո` փոխարինելով Գագիկ Ջհանգիրյանի խնամի Լեւոն Վարդանյանին:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմից հետո Հայաստանը մոտ 700 դիմում ներկայացրեց Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ ադրբեջանցիների կողմից հայերի նկատմամբ վայրագությունների, խոշտանգումների, մասնավոր սեփականության իրավունքի ոտնահարման վերաբերյալ:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ապրիլի 11-ին ժամը 10:00-ից մինչև ապրիլի 12-ը 10:00-ն կդադարեցվի Արմավիրի մարզի Արշալույս, Ֆերիկ, Գեղակերտ, Ծաղկունք, Ծիածան, Հայթաղ, Հովտամեջ, Մրգաստան, Սամաղար, Խորոնք, Արտիմեդ համայնքների, ք.Էջմիածին Անդրանիկի թաղամասի, ինչպես նաև Արագածոտնի մարզի՝ Օշական, Ոսկեվազ, Ոսկեհատ համայնքների ջրամատակարարումը:
ՀՀ ոստիկանության շտաբի պետ Արմեն Ղուկասյանն ապրիլի 10-ին ընդունել է թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության Եվրոպայի, Եվրասիայի, Կենտրոնական Ասիայի ծրագրերի ղեկավար Ջուդիթ Քեմբլին, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության ծրագրի տնօրեն Մայքլ Շուլմանին, նույն ծրագրի իրավապահ գործերով ավագ խորհրդատու Ադի Հոլովեյին և համակարգող Մարիցա Հովհաննիսյանին:
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ապրիլի 12-ին ժամը 10:00-ից մինչև 22:00-ն կդադարեցվի Դավթաշեն 4-րդ թաղամաս 1-31 շենքերի, Ձոր-1, Ձոր-2 թաղամասերի, Փիրումյան փողոցի, Դավթաշեն 3 թաղամաս 30, 31 շենքերի, Դավթաշեն վարչական շրջանի վարչական շենքի, Միկոյան 25 շենքի, Օլիմպավան, Reebok մարզահամալիրների, Անձնագրային և վիզաների վարչության մասնաշենքի ջրամատակարարումը:
Գյուղատնտեսական տարին մեկնարկել է:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունն ապրիլի 10-ին, ժամը 17:14-ին ահազանգ է ստացել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Արծվի արձանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ` բեռնատար ավտոմեքենան շրջվել է, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Կոտորածից հրաշքով փրկված անձանց վկայությունները կասկած չեն թողնում, որ Մարաղայում կատարվածը ցեղասպանություն էր: Ցեղասպանություն, որը մնացել է անպատիժ ու չդատապարտված:
Պաշտոնական եւ աշխատանքային այցով Գեղարքունիքի մարզ ժամանեց Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Մաթիաս Քիսլերը:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս. թ. ապրիլի 11-ին ժամը 10:00-18:00 կդադարեցվի Ավան վարչական շրջանի Դավիդ Մալյան փողոցի 7-27, Խուդյակով փողոցի 1-40 հասցեների, Ավան 3, 4, 5 և 6 փողոցները իրենց նրբանցքներով և 51 մանկապարտեզի ջրամատակարարումը։
«Սպառողների ազգային ասոցիացիայի» փոխնախագահ, մոնիտորինգի և մարքետինգային հետազոտությունների բաժնի պետ Ռուբեն Հայթյանի փոխանցմամբ՝ իրենց բազմաթիվ հայտարարություններից հետո թվում էր, թե դրական փոփոխություն է լինելու, հակառակն է եղել:
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ուրախ եմ տեղեկացնել, որ 2019 թվականի առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ճանապարհատրանսպորտային պատահարների հետեւանքով զոհված քաղաքացիների թիվը նվազել է 17.3 տոկոսով:
168.am-ը «Առինջ մոլի» տնօրեն Սամվել Հակոբյանից այսօր հետաքրքրվեց, թե ի վերջո ի՞նչ է տեղի ունեցել առևտրի կենտրոնում, և արդյո՞ք ՊԵԿ աշխատակիցներն ինչ-որ բան հայտնաբերել են։
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն օգոստոսին արդեն տասներորդ անգամ պապիկ կդառնա: Թրամփի որդին՝ Էրիկը թվիթերի իր էջում հայտնել է, որ շուտով ինքն ու կինը՝ Լարան, երեխա են ունենալու:
Պետական եկամուտների կոմիտեն դեռևս որևէ նորություն չունի Նորագավիթի մաքսատան այն աշխատակիցների ազատման վերաբերյալ, որոնք պետք է դիմում գրեին և աշխատանքից հեռացվեին ՀՀ վարչապետի հրահանգով։
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս. թ. ապրիլի 11-ին ժամը 10։00-ից մինչև 18։00-ն կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի` Գ. Նժդեհի, Սևանի, Շահամիրյան, Ֆրունզեի, Ս.Սարգսյանի, Սմբատ Զորավարի, Վերին Շենգավիթ 1-ին, 3-րդ փողոցների, Արշակունյաց 45-63, Մանթաշյան 1-51, Թադևոսյան 2-8, Արցախ 30-38 համարների ջրամատակարարումը.։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի որդուն՝ Նիկոլա Ազնավուրին, ով հանդիսանում է «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիրը և հիմնադրամի գործադիր տնօրեն Կրիստինա Սարկիսյանին:
«Մեկ շաբաթ է՝ զիբիլը տեղից չի շարժվում, հասել է արդեն փողոց: 4 բնակելի շենք կա, հարևանությամբ գտնվող սեփական տներերից էլ են աղբը բերում-լցնում այստեղ: Առաջ չորս աղբարկղ էր, երկուսը տարել են, քամի էլ որ անում է՝ լրիվ փողոցը աղբով է պատվում: Ախր այսպես չի կարելի: Արդեն առնետները վխտում են. էն օրը տեսնեմ՝ կռիսը ուզում ա գա վրես, լավ ա, ավել կար, տվեցի գլխին՝ թռավ»,- ասաց Քանաքեռի 14 փողոցի 38/1 շենքի բնակիչներից մեկը: