Բաժիններ՝

Ոստիկանների և ցուցարարների բախումներից հետո Իջևանի ԲԿ է տեղափոխվել 11 մարդ, որից 8-ը ոստիկան. մանրամասներ

Նախօրեին Իջեւանում ոստիկանների եւ ցուցարարների միջեւ տեղի ունեցած բախումների հետեւանքով Իջեւանի բժշկական կենտրոն է տեղափոխվել 11 քաղաքացի, որից 8-ը՝ ոստիկան: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Իջեւանի ԲԿ-ի հերթապահ վիրաբույժը:

Նրա խոսքով, բոլորն էլ դուրս են գրվել ըստ իրենց բնակության վայրի։

«Ոստիկանները եղել են ներքին զորքերից, ունեցել են գլխուղեղի ցնցում, կրծքավանդակի սալջարդեր, պատռված վերքեր՝ տարբեր աստիճանների, սալջարդեր։

Ոստիկաններին առաջին բուժօգնություն ցուցաբերվել է, նրանք Երեւանում կանցնեն KT հետազոտություն, եւ բժիշկները կորոշեն, տեղափոխել հոսպիտալ, թե՝ ոչ»,-ասաց նա՝ հավելելով, որ ոստիկանները դուրս են գրվել լուսադեմին։

Հերթապահ վիրաբույժի խոսքով, 2 քաղաքացի եկել են հիվանդանոց ժամը 22։00-23։00-ն ընկած ժամերին, երրորդը եկել է առավոտյան ժամը 5-ին։ Վիրավորներն ունեցել են պատռած վերքեր, բժիշկները կարել են վերքերը, եւ դուրս գրել։

Նոյեմբերյանի ԲԿ որեւէ վիրավոր չի տեղափոխվել:

Մանրամասները կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս