«Ցուցարարների որևէ անօրինական պահանջ չի կատարվել». Տավուշի մարզպետ
Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտարարել է, որ Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի Իջևանի հատվածը փակած ցուցարարների հետ որևէ անօրինական պայմանավորվածություն ձեռք չի բերվել։
«Ոչ մի զիջում անօրինականությանը։ Որևէ անօրինական պահանջ չի կատարվել։ Միակ պահանջը, որ իրականացրել ենք՝ դա համահարթեցված գնի սահմանումն է քամատապալ ծառերի համար՝ 6000 դրամ 1 քմ համար», – նշել է Չոբանյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Gepostet von Hayk Chobanyan am Mittwoch, 17. Juli 2019