![](/banners/BeFunky-design.jpg)
Իջևանի ճանապարհը դեռ փակ է, բանակցությունները շարունակվում են. Աշոտ Ահարոնյան. Aysor.am
![](https://168.am/wp-content/uploads/2018/04/Ashot-Aharonyan.jpg)
Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի Իջևանի հատվածը դեռ փակ է, բանակցությունները շարունակվում են, Aysor.am-ին ասաց ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:
«Դուրս է բերվել մի քանի մեքենա։ Ճանապարհը դեռ փակ է։ Բանակցությունները շարունակվում են», – ասաց Ահարոնյանը։
Ավելի վաղ նա տեղեկացրել էր, որ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը և ոստիկանության ղեկավար անձնակազմը բանակցություններ են վարում Իջևանում ճանապարհը փակած քաղաքացիների հետ։
Նա նշել էր նաև, որ ավելի վաղ փակ ճանապարհը՝ ոստիկանների կողմից բացելու փորձին ի պատասխան վերջիններիս նկատմամբ բռնություն է կիրառվել ցուցարարների կողմից։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: