Բաժիններ՝

«Դատարանը հարկ չհամարեց դիմումս հրապարակել և տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք տվեց». Միհրան Պողոսյան

Յուրի Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Հարգելի լրագրողներ, Հրապարակում եմ այսօրվա դատական նիստին չներկայանալու դրդապատճառների վերաբերյալ Դատարանին հասցեագրված դիմումս։

Դատարանը հարկ չհամարեց այն հրապարակել և տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք տվեց, մինչդեռ դիմումով հստակ հայտնել էի չներկայանալուց պատճառները ու ընդհանրապես կարծում եմ, յուրաքանչյուր անձ դատական նիստին ներկայանալուց առաջ մի պահ պետք է խորհի թե ու՞ր է պատրաստվում ներկայանալ։

Հ.Գ. Շարունակում եմ հանդիսանալ պարոն Յուրի Խաչատուրովի պաշտպանը, սույն նիստին չներկայանալու որոշումս կայացրել եմ դատական նիստից անմիջապես առաջ, հաջորդ դատական նիստին ներկայանալուս վերաբերյալ այս պահին որոշում չունեմ։

Յուրի Խաչատուրովի պաշտպան, փաստաբան

Միհրան Պողոսյան»։

Gepostet von Mir Poghosyan am Dienstag, 14. Januar 2020

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս