Բանակում զոհերի թիվը հասցված է մինիմումի. Դավիթ Տոնոյանը հաստատում է վարչապետի հայտարարությունը

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը վստահ է, որ իրավապահ մարմինները կհստակեցնեն՝ ժամկետային զինծառայող Արթուր Աջամյանին բանակում սպանե՞լ են, թե՞ նա ինքնասպանություն է գործել։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 2-ին՝ ժամը 06:50-ի սահմաններում, ՊԲ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում հայտնաբերվել էր ժամկետային զինծառայող Արթուր Իշխանի Աջամյանի դին։

Պաշտպանության նախարարը նաև ընդգծեց, որ հաստատում է վարչապետի այն հայտարարությունը, որ բանակում զոհերի թիվը հասցված է մինիմումի: «Ես հաստատում եմ վարչապետի այդ հայտարարությունը, հիմա ամբողջությամբ բոլոր դեպքերը հաշվարկվում են»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Դավիթ Տոնոյանը։
Հարցին՝ ի՞նչ է պետք անել բանակում միջանձնային հարաբերությունները կարգավորելու համար, Դավիթ Տոնոյանը պատասխանեց. «Կարգապահության ամրապնդմամբ և մեր սպաների կրթվածության բարձրացմամբ մենք ամեն ինչի կհասնենք»։

Տեսանյութեր

Լրահոս